Ակիա Բարբաքաձեն, Դավիթ Քացարավան և Կախա Գոգիձեն լքել են «Մենք» կուսակցությունը։ Կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Քացարավայի խոսքով՝ այս որոշման պատճառը դիրքորոշումների տարբերությունն է այլ անդամների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Ելնելով նրանից, որ ներկայիս քաղաքական իրադարձությունները, նախընտրական մարաթոնի ձևը և դրանում մեր փոքր միավորման ներգրավվածության ռազմավարական տեսլականները, և որ ամենակարևորն է, ցանկալի նպատակին ձգտելու ձևերը չէին կարող և չեն համընկնում, մենք՝ երեքով անձամբ որոշեցինք դուրս գալ «Մենք» քաղաքական միավորումից և կուսակցությունից դուրս շարունակել պայքարը ավտորիտար ռեժիմի դեմ»,- գրել է Դավիթ Քացարավան սոցցանցում։ Նրա տեղեկություններով՝ կուսակցությունը լքել են նաև ուրիշներ։
Կուսակցություն ստեղծելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակի մասին Դավիթ Քացարավան հայտարարել էր դեռ երկու ամիս առաջ՝ օգոստոսի վերջին, որից հետո «Ազատ ընտրություն. նոր այլընտրանք» կուսակցության անունը փոխվեց և դարձավ «Մենք»։ Դրան միացել են «Ուժը միասնության մեջ» հակաօկուպացիոն շարժումը, պատգամավոր Տարիել Նակաիձեի «Տարածաշրջանները Վրաստանի համար» քաղաքական շարժումը և «Ռուսթավելիի ճանապարհը»։
«Մենք»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 23 համարով։ Կուսակցության անդամներից են Խաթիա Բակուրաձեն, Լաշա Կվլիվիձեն, Գիգիշա Պատարիձեն, Միխեիլ Ռամիշվիլին, Լաշա Մգելաձեն, Վախթանգ Լոսաբերիձեն, Զազա Խուրցիձեն և այլք։
