«Հակաօկուպացիոն շարժման» հիմնադիր Դավիթ Քացարավայի խոսքով, ռուսամետ «Ալտ-ինֆո» կուսակցության անդամները երեկ երեկոյան հարձակվել են իր կնոջ և անչափահաս որդու վրա։ Ինչպես «Վրաստանի լուրերին» է հայտնել Քացարավան, Թբիլիսիի Սաակաձեի հրապարակի մոտ գտնվող «Ալտ-ինֆո»-ի գլխավոր գրասենյակի մոտ բեյսբոլի մահակներով զինված մոտ 30 մարդ շրջապատել է իր կնոջ մեքենան, որը կայանված է եղել բենզալցակայանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Տեսանյութում երևում է, որ կոտրված է մեքենայի ապակին, վնասված են նաև դռան բռնակը և առջևի հատվածը։
«Հարձակվել են մեքենայի վրա, բեյսբոլի մահակներով հարվածել են, փորձել են բացել դուռը։ Բարեբախտաբար, մեքենայի դռները կողպված է եղել։ Հատկապես փորձել են բացել այն կողմը, որտեղ եղել է իմ 13-ամյա տղան և պատրաստվում են նրան դուրս քաշել։ Սա բռնի խմբավորում է։ Հանցագործները հստակ գիտեին, որ մեքենան վարում է կինս»,- պատմում է Քացարավան։
Նրա տեղեկություններով՝ երեկ երեկոյան հարձակմանը նախորդել է իր կնոջ արտահայտած բողոքը «Ալտ-ինֆո»-ի գրասենյակի մոտ. «Մի քանի օր առաջ կինս, անցնելով նրանց գրասենյակի մոտով, ի նշան բողոքի, մեքենայով ազդանշան է տվել և սոցցանցում գրել, որ նա միշտ դա կանի: Դրան հաջորդել է բանավեջ «Ալտ-ինֆո»-ի անդամների հետ: Նրան էլի էին հանդիպել։ Կինս միշտ նույն տեղից է վառելիք լցնում և կարծես թե պատրաստվել էին երեկվա հարձակմանը»։
Դավիթ Քացարավան ակնկալում է, որ ՆԳՆ-ն մինչև մարտի 14-ը կձերբակալի և կդատապարտի հարձակման բոլոր մասնակիցներին, հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասում, իրեն իրավունք է վերապահում գործելու իր հայեցողությամբ։
Երեկ երեկոյան ոստիկանությունը հարցաքննել է Քացարավայի կնոջը և «Ալտ-ինֆո»-ի անդամներին։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով է ընթանում, որը նշանակում է ուրիշի գույքը վնասել կամ ոչնչացնել։
