Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 30-ը կփակի Էնգուրիի կամուրջը։ Այս մասին որոշումն ընդունվել է այսպես կոչված Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում անօդաչու թռչող սարքերի անօրինական թռիչքների մասին արդեն իսկ առկա տեղեկատվությունը, Պետական անվտանգության ծառայությունն առաջարկել է 2024 թվականի հոկտեմբերի 23-ից հոկտեմբերի 30-ը ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների տեղաշարժը Աբխազիա-Վրաստան սահմանին՝ կապված հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ արմատական ուժերի հնարավոր սադրանքների հետ»,- կարդում ենք այսպես կոչված նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ըստ նույն հայտարարության՝ ԱԽ անդամները սատարել են Պետական անվտանգության ծառայության առաջարկը՝ որոշ բացառություններով դադարեցնել մարդկանց տարանցումը «Էնգուրի» հսկիչ անցակետում։
«Բացառություն են կազմում Աբխազիա վերադարձող հանրապետության քաղաքացիները և օրինական հիմունքներով Վրաստան մուտք գործած կացության թույլտվություն ունեցող անձինք, ինչպես նաև «Չեռնոմորէներգո» գծով էներգահամակարգի անխափան աշխատանքն ապահովող անձինք», - ասվում է մամուլի ծառայությունում։
Ասլան Բժանիան «իրավապահ կառույցների» ղեկավարներին հանձնարարել է ուժեղացնել աշխատանքը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Այս թեմայով՝
