Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Գալիի շրջանում խոցվել է Mavic 3 մոդելի անօդաչու թռչող սարք, որը նկարահանում էր Բգուրա գյուղի շրջակայքը (երկրորդ Օտոբայա) և ռազմական օբյեկտները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ըստ օպերատիվ տվյալների՝ պարզվում է, որ նշված սարքը պատկանել է վրացի հայտնի ակտիվիստ, «Հակաօկուպացիոն շարժման» առաջնորդ Դավիթ Քացարավային»,- ասվում է այսպես կոչված Պետական անվտանգության ծառայության հոկտեմբերի 17-ին տարածած հաղորդագրության մեջ։
Դավիթ Քացարավան հաստատում է, որ անօդաչու թռչող սարքը պատկանում է իրեն, և որ այն խոցվել է «թշնամու բազայում»։ Հոկտեմբերի 16-ին Քացարավան Facebook սոցիալական ցանցում հրապարակել է անօդաչու թռչող սարքով արված վերջին կադրը, որտեղ տեսանելի են ռազմաբազայի շենքերը։
«Այսօր մեր հերթական պարեկության ժամանակ նրանց հաջողվեց խոցել մեր Mavik 3 անօդաչու թռչող սարքը։ Անօդաչու թռչող սարքը մեր պարեկների անբաժանելի աքսեսուարն է, որը մեծ արդյունավետություն և օգտակարություն է հաղորդում օկուպացիոն գծի երկայնքով մեր պարեկությանը»,- գրել է Քացարավան։ Նա աջակիցներին խնդրել է օգնել իրեն նոր անօդաչու թռչող սարք գնել։
Դե ֆակտո կառավարությունը պատրաստվում է այս հարցը քննարկել նոյեմբերի 5-6-ը Ժնևում կայանալիք միջազգային բանակցությունների ձևաչափով։ Ինչպես հայտնել են այսպես կոչված Արտաքին գործերի նախարարությունից, տեղի ունեցածը համարում են «ակնհայտ սադրանք»։
«Նման գործողություններն ուղղված են սահմանային գոտում լարվածության սրմանը։ Չնայած Վրաստանի բարձրագույն ղեկավարության պարբերական հայտարարություններին, որ իրենք ցանկանում են Աբխազիայի Հանրապետության հետ բոլոր հակասությունները լուծել միայն խաղաղ ճանապարհով, գործնականում Վրաստանը շարունակում է սրել իրավիճակը աբխազա-վրացական պետական սահմանին, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է այսպես կոչված նախարարության հայտարարության մեջ։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը չի արձագանքել միջադեպին։
