Թբիլիսիի Ինգորողվա կլինիկայում է մնում 16-ամյա աղջիկը, ում ինքնազգացողությունը երեկ վատացել է Դեդոփլիսծղարոյի նորակառույց կենտրոնական այգու արհեստական լճում։ Նրա առողջական վիճակը ծանր է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Տեղացիների խոսքով՝ աղջիկը այլ դեռահասների հետ լողում էր արհեստական լճում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է տեղի բուժհաստատություն։
Կլինիկայի ղեկավար Խաթունա Ագլաձեն «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ իրենց մոտ բերելու պահին աղջիկը անգիտակից է եղել, իսկ սրտի ֆունկցիան 40 րոպեում վերականգնվել է, որից հետո բրիգադը կոմատոզ վիճակում նրան տեղափոխել է Թբիլիսի։ Հարցին, թե ինչով է պայմանավորված կոմատոզային վիճակը, բժիշկն ասել է «խեղդվելը»։
Վարչապետի նախաձեռնած «Նորացված շրջաններ» նախագծի շրջանակներում 2023 թվականից ընթանում է Դեդոփլիսծղարոյի կենտրոնական զբոսայգու վերականգնումը, որն արժեցել է ավելի քան 14 մլն լարի։ Նախագիծն իրականացրել է «Ռեբիլդ» ՍՊԸ-ն։ Ընկերությունից նշում են, որ աշխատանքները ավարտվել են հուլիսի 25-ին, սակայն այն դեռ չի հանձնվել Մունիցիպալ զարգացման հիմնադրամին։ Նույնը նշում է «Գիտական-նախագծային տեխնոլոգիական ձեռնարկություն արդյունաբերության մեջ» ՍՊԸ-ն, որը պատասխանատու էր աշխատանքների վերահսկման համար։
Կենտրոնական զբոսայգում մեկ հեկտար տարածքում կառուցված արհեստական լիճը դեկորատիվ նպատակով է, սակայն, ինչպես տեղացիներն են ասում, այնտեղ հաճախ են լողացել։ Հայտնի չէ, թե ով է պատասխանատու այգու անվտանգության համար։ Դեդոփլիսծղարոյի քաղաքապետարանը հրաժարվում է մեկնաբանել կատարվածը։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում Քրեական օրենսգրքի 115-րդ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
