Հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի, ինչպես նաև նորածին երեխայի որդեգրման հետ կապված վճարովի արձակուրդի ժամանակահատվածում տրվելիք դրամական օգնության չափը 1000 լարիի փոխարեն կկազմի 2000 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Բացի այդ, հանրային դպրոցի ուսուցչին հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կամ նորածնի որդեգրման հետ կապված վճարովի արձակուրդի հետ միասին՝ որպես սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոց, կտրվի հավելավճար՝ արձակուրդի ընթացքում նրա կողմից ստանալիք աշխատավարձի ամբողջական չափը լրացնելու համար։
Կառավարության որոշումը կվերաբերի այն աշխատողներին, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ից կօգտվեն արձակուրդից՝ հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի և նորածնի որդեգրման պատճառով։
«Վրաստանի աշխատանքային օրենսգրքում» դեկրետային արձակուրդի օժանդակության չափը 2014 թվականից կազմում էր 1000 լարի։
Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ հղիության և ծննդաբերության պատճառով աշխատողին տրվում է վճարովի արձակուրդ՝ 126 օրացուցային օրվա չափով, իսկ ծննդաբերության բարդությունների կամ երկվորյակների ծնվելու դեպքում՝ 143 օրացուցային օրվա չափով։ Աշխատողին երեխայի խնամքի համար արձակուրդ է տրվում 604 օրացուցային օրվա չափով, իսկ ծննդաբերության հետ կապված բարդությունների կամ երկվորյակների ծնվելու դեպքում՝ 587 օրացուցային օրվա չափով։ Այս արձակուրդից վճարվում է 57 օրացուցային օրը: Երեխայի խնամքի արձակուրդը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործել երեխայի մայրը կամ հայրը:
Մինչև 1 տարեկան երեխա որդեգրած աշխատակցին իր դիմումի հիման վրա տրվում է արձակուրդ նորածնի որդեգրման համար՝ երեխայի ծնվելուց հետո 550 օրացուցային օրվա չափով։ Այս արձակուրդից վճարվում է 90 օրացուցային օրը:
Հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կամ նորածնի որդեգրման արձակուրդը փոխհատուցվում է Վրաստանի պետական բյուջեից։
Աշխատողին իր պահանջի հիման վրա ամբողջությամբ կամ մասնակի, բայց ոչ պակաս, քան տարեկան 2 շաբաթ, երեխայի խնամքի համար տրվում է լրացուցիչ, չվճարվող արձակուրդ՝ 12 շաբաթվա չափով՝ մինչև երեխայի 5 տարեկան դառնալը։
