2023 թվականի դեկտեմբերին ամենաշատը՝ 70․58 միլիոն դոլարի դրամական փոխանցում է իրականացվել Ռուսաստանից, սակայն 2022 նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցված գումարը 4․5 անգամ (317.3 մլն դոլար) կրճատվել է: Դրա հետ մեկտեղ, 2021-ի դեկտեմբերին, նախքան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 39․7 միլիոն դոլար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանում դրամական փոխանցումների չափը կազմել է 308․3 միլիոն դոլար (828․1 միլիոն լարի): Ըստ Ազգային բանկի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ փոխանցումները նվազել է 42.4%-ով (227.0 միլիոն դոլարով), հիմնականում Ռուսաստանից փոխանցումների նվազելու հաշվին:
2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից հետո ամենամեծ գումարը՝ 49․68 միլիոն դոլար, փոխանցվել է Իտալիայից: 2022 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 43․2 միլիոն դոլար:
Իտալիային հաջորդում են Միացյալ Նահանգները: Դեկտեմբերին ԱՄՆ-ից Վրաստան է փոխանցվել 46․19 միլիոն դոլար: 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ-ից դրամական փոխանցումներն աճել են 11․89 միլիոն դոլարով:
Հունաստանից Վրաստան իրականացվել է 22․65 միլիոն դոլարի դրամական փոխանցում, Գերմանիայից՝ 21․57 միլիոն դոլարի, Իսրայելից՝ 20․92 միլիոն դոլարի, Ղազախստանից՝ 14․79 միլիոն դոլարի, իսկ Թուրքիայից՝ 8 միլիոն դոլարի:
2023-ի դեկտեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել է 34 միլիոն դոլար (91.4 միլիոն լարի), ինչը 0․6%-ով ավելին է, քան 2022 թվականի տվյալները (33․8 միլիոն դոլար): Գումարի մեծ մասը փոխանցվել է Թուրքիա` 6․8 միլիոն դոլար: Թուրքիային հաջորդում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ Վրաստանից փոխանցվել է 6․6 միլիոն դոլար, Ադրբեջան՝ 3․5 միլիոն դոլար և Ուկրաինա՝ 2․4 միլիոն դոլար։
