Ազգային բանկն աշխատում է «Լիբերթի բանկի» հետ՝ պարզելու, թե երբ կկրճատվեն ավելի քան 150 հազար թոշակառուների վարկերի տոկոսները։ Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«2018 թվականից տոկոսադրույքը՝ այն ժամանակ 40% և ավելիի էր հասնում, աստիճանաբար իջնում է, նվազում է, բայց արմատական բեկում եղավ 2023 թվականի հունվարի 1-ին, երբ այն ենթարկվեց կոնկրետ բանաձևի։ Երեկ ընդունված որոշման հիման վրա բոլորը, ովքեր կենսաթոշակային վարկ են վերցրել մինչև 2023 թվականը, կունենան նվազեցված տոկոսադրույք և կներառվեն ընդհանուր շրջանակում։ Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք «Լիբերթի բանկի» հետ՝ պարզելու, թե որ օրվանից, ինչ սխեմայով և ընթացակարգով է իրականացվելու փոփոխությունը։ Այս կարևոր որոշումը կանդրադառնա ավելի քան 150 հազար մարդու վրա և պետք է անթերի իրականացվի»,- ասել է Թուրնավան։
Ընդդիմադիր պատգամավորների հարցին ի պատասխան՝ Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարը նշել է, որ կոռեկտ չէ խոսել կոնկրետ տոկոսի մասին. «Եթե նայեք բանկի և սոցիալական ծառայությունների գործակալության միջև կնքված պայմանագիրը, կա բանաձև, որը կապված է միջբանկային փոխանակման հետ: Այսօր այն կազմում է 25․5%։ Այժմ, երբ դրամավարկային քաղաքականությունը թուլանում է, սպասվում է, որ տոկոսադրույքներն էլ ավելի կիջնեն»:
Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարին խորհրդարան են հրավիրել ընդդիմության անդամները։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկ օր առաջ հանդիպել է Նաթիա Թուրնավային և «Լիբերթի բանկի» գլխավոր տնօրեն Բեքա Գոգիչաիշվիլիին։
Նրանց որոշմամբ՝ մինչև 2023 թվականը վարկ վերցրած ավելի քան 150 հազար կենսաթոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն և կհավասարվեն 2023 թվականից սահմանված տոկոսներին։ Փոփոխությունը կվերաբերի ինչպես այսպես կոչված օվերդրաֆտներին, այնպես էլ սովորական վարկերին։
«Այստեղ բյուջեից սուբսիդավորում տեղի չի ունենում։ Սա «Լիբերթի բանկի» սոցիալական պատասխանատվության մաս է կազմում: Մենք գործ ունենք բոլորի համար ձեռնտու որոշման հետ»,- նշել է Նաթիա Թուրնավան։
Ընդդիմության կարծիքով՝ որոշումը կապված է խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ։
Ըստ GeoStat-ի տվյալների՝ 2023 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների (տարիքային թոշակառուների) թիվը կազմել է 838 100։ 354 հազար թոշակառու և սոցիալական նպաստ ստացող կենսաթոշակային վարկ է վերցրել։ «Լիբերթի բանկի» կողմից Ազգային բանկին ներկայացրած հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին անվանական տոկոսադրույքը կազմել է 29.4%։ Կենսաթոշակային վարկերի ընդհանուր պորտֆելը հասել է 401 մլն լարիի։
2023 թվականից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի վերին շեմը նվազեցվել է մինչև 26 տոկոս։