«Անձնական հարձակումները դեսպան Դեգնանի և դեսպանատան վրա, որոնք մենք տեսանք, չափազանց անհանգստացնող էին մեզ համար։ Եկեք շատ պարզ ասենք, որ սա ապատեղեկատվության մեծ սխեմայի մի մասն է, որը նպատակ ունի քողարկել և թաքցնել Եվրոպայում ճգնաժամի մասին ճշմարտությունը, ճգնաժամ, որը ստեղծվել է մեկ մարդու կողմից», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսը, ով այցով գտնվում էր Վրաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Լրատվամիջոցների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում Վրաստանի քաղաքական առաջնորդներին կտեղեկացնի դեսպանի և նրա թիմի վերաբերյալ Վաշինգտոնի ուղերձի մասին.
«Անհամբեր սպասում եմ հանդիպումներին, որոնց ընթացքում հայտնելու եմ Վաշինգտոնի հզոր աջակցության ուղերձը այն հսկայական և կարևոր աշխատանքի հանդեպ, որը դեսպան Դեգնանը և նրա թիմը կատարում են Վրաստանում՝ աջակցելու և առաջ մղելու Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները:
Ինչպես նաև, Վրաստանի կառավարության հանդեպ այն պատրաստակամությունը, որը նրանք ունեն խնդիրների լուծման ուղղությամբ մեզ հետ համագործակցելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այս ջանքերը հեշտ չեն եղել, հատկապես վերջին ժամանակահատվածում»:
ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Վրաստանում մասնակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիայի համաժողովին: Նա Վրաստանում կմնա մինչև հոկտեմբերի 7-ը։
ԱՄՆ-ի և դեսպան Քելի Դեգնանիի դեմ հայտարարություններ են անում «Վրացական երազանքը» ձևականորեն լքած պատգամավորներ՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն և Գուրամ Մաճարաշվիլին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը «չի կարող հարմարվել Վրաստանի ինքնիշխան կառավարությանը, որը երկիրը չի տանում դեպի պատերազմ» և «ամեն ինչ անում է նման իշխանությունը տապալելու համար»։
«Երբ որևէ դեսպան իրեն իրավունք է տալիս մատ թափ տալ պետության վրա և ասել, որ դուք չպետք է ընդունեիք այս օրենքը, և այս պահին նա ունի ժողովրդավարության տեսակետից հարյուրապատիկ վատ օրենք... Երբ դեսպանն իրեն իրավունք է տալիս միջամտելու, դա նշանակում է, որ նա քեզ չի հարգում, ոչ էլ քո ինքնիշխանությունը, քո ավանդույթը, քո սահմանադրությունը կամ որևէ այլ բան։ Սա չի կարելի թույլ տալ, քանի որ հաջորդ օրը դեսպանը կգա ու կասի, որ դու պետք է միանաս պատերազմին, և ինձ չի հետաքրքրում, թե քանի մարդ է զոհվելու։ Մեր նպատակը Ռուսաստանին հաղթելն է, իսկ զոհը դուք պետք է լինեք։ Միգուցե ոչ ուղիղ այս խոսքերով, բայց բովանդակությունը սա է»,- ասել է Սուբարին «Pos TV»-ի եթերում։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միայն սեպտեմբերի սկզբին արձագանքեց իր նախկին թիմակիցների հայտարարություններին և ասաց, որ «այդ վեճի հետագա ընդլայնումը, խորացումը և ուռճացումը չի բխում մեր երկրի շահերից»։
Ըստ ԱՄՆ դեսպանի, Վաշինգտոնում տարակուսանք կա, թե ինչո՞ւ կառավարությունն ավելի պարզ չէ կեղծ պնդումների վերաբերյալ:
