Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչը արձագանքել են բռնի խմբերի կողմից Թբիլիսիում «Փրայդի փառատոնի» խափանմանը և իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Թբիլիսի փրայդն այսօր ստիպված եղավ չեղարկել ծրագրված փակ միջոցառումը, քանի որ բռնության սպառնալիքի տակ գտնվող անկառավարելի ամբոխը ներկաներին զրկեց սահմանադրորեն պաշտպանված խաղաղ հավաքների իրավունքից», - ասվում է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
Դեսպանությունը նշում է, որ կառավարությունը պարտավոր է պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
«Բռնությունը, ահաբեկումը կամ սպառնալիքը տարբերվող կարծիքները լռեցնելու համար ժողովրդավարական ձև չեն և հակասում են Վրաստանի հանդուրժողականության, կարեկցանքի և բազմակարծության պատմությանը: Կոչ ենք անում իշխանություններին պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր խախտել են օրենքը և հասկացնել, որ բռնությունն անընդունելի է», - ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը Twitter-ում արձագանքել է այսօր տեղի ունեցած իրադարձություններին։ Նրա խոսքով՝ ցնցված է, որ չնայած նախապատրաստական աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցառումներին, «Փրայդի փառատոնը» ձախողվեց։
«Իշխանություններին կոչ եմ անում ապահովել բոլոր այն անձանց պատասխանատվությունը, ովքեր ագրեսիվ կերպով խափանել են խաղաղ հավաքի անցկացումը»,- ասել է դեսպանը։
Եվրամիության ներկայացուցիչը նույնպես մտահոգություն է հայտնել «Փրայդի փառատոնի» չեղարկման կապակցությամբ։ Ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, հիասթափեցնող է տեսնել, որ անվտանգությունն ու հավաքների ազատությունը չեն կարողացել ապահովել։ «Բռնության կոչ անողները, բռնություն գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- կարդում ենք նրանց հայտարարության մեջ։
Այսօր՝ հուլիսի 8-ին, Լիսի լճի մոտ պետք է անցկացվեր փակ միջոցառում՝ «Փրայդի փառատոնը», որը ձախողվեց բռնի խմբերի հարձակման պատճառով։ ՆԳՆ աշխատակիցները Վաժա-Փշավելայի հուշարձանից երթով դուրս եկած փառատոնի հակառակորդներին հնարավորություն են տվել հասնել փառատոնի տարածք։ Հարյուրավոր մարդկանց այնտեղ հասնելուց հետո անհրաժեշտ է եղել տարհանել փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին։ ՆԳՆ աշխատակիցները նրանց երթուղային տաքսիներով հեռացրել են տարածքից։
Բռնություն գործադրող խմբերը մի քանի շաբաթ առաջ հայտարարել են «Փրայդի փառատոնի» խափանման ծրագրի մասին։ Քաղաքացիներին մոբիլիզացնելու գործում ակտիվորեն ներգրավված են եղել «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆոն» և Վատո Շաքարիշվիլիի «Առաջին հերթին Վրաստանը» շարժումը։ Փառատոնի դեմ երթին միացել են նաև հոգևորականները։ Այն բանից հետո, երբ երթի մասնակիցները ներխուժել են փառատոնի տարածք, վնասել են փառատոնի անցկացման համար նախատեսված պարագաները և այրել ծիածանի դրոշները:
Փառատոնի կազմակերպիչները կարծում են, որ հարձակումը եղել է նախապես համակարգված և համաձայնեցված ՆԳՆ-ի հետ։