Թբիլիսիի Բեսիկի փողոցում ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Դիմակավորված անձինք ֆիզիկական բռնություն են գործադրել լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեծիրուլիի նկատմամբ։ Օպերատորը դաժան ծեծի է ենթարկվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ «TV Պիրվելի»-ի նկարահանող խումբը նկարահանել է դիմակավորված անձանց կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելը։
«Այդ հանցագործության կատարման ողջ պատասխանատվությունը կրում է Ներքին գործերի նախարարությունը և վարչապետը»,- ասել է հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն։
Ինչպես ասում է Մելաձեն, իրեն հայտնել են, որ բռնի դիմակավորված անձինք քաղաքացիական համազգեստով քողարկված հատուկ ջոկատայիններ են։
Մակա Չիխլաձեին և Գիորգի Շեծիրուլիին շտապ բուժօգնության բրիգադը տեղափոխել է բուժհաստատություն։
Հարձակման ուղիղ հեռարձակումից ավելի քան մեկ ժամ անց ոստիկանները չեն ժամանել հանցագործության վայր։
