Դմանիսիի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլին հարձակման է ենթարկվել։ Ավտոմեքենայի ուղղությամբ, որով նա Թբիլիսիից Դմանիսի էր մեկնում, կրակել են հինգ անգամ։ Ինչպես ասում է Տատուաշվիլին, մեկ փամփուշտ խրվել է վարորդի նստատեղին։ Հարձակումը տեղի է ունեցել Մեծ Դմանիսի գյուղում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Տատուաշվիլիի խոսքով՝ նա նկատել է, որ իրեն հետապնդում են, և ենթադրում է, որ հարձակվողները Զուրաբ Օքմելաշվիլին և Կոբա Մենաբդիշվիլին են, որոնք կապված են «Վրացական երազանքի» հետ, և որոնց իշխող կուսակցությունն օգտագործում է ընտրությունների ժամանակ մարդկանց վախեցնելու համար։
«Տեսանկարահանող սարքը ֆիքսել է, թե ինչպես են արգելափակել մեքենան և ինչպես են դուրս եկել։ Ես կանգ չառա։ Մեկ փամփուշտ դիպել է մեքենայի անվադողին ու ծակել այն»,- ասել է Տատուաշվիլին «Ֆորմուլա»-ին։
Փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 236-րդ և 187-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ուրիշի գույքը վնասելուն և հրազենի ապօրինի գնելուն-պահելուն։
Գիորգի Տատուաշվիլին Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականին։ Մինչ այդ նա «Նյու Հոսփիթալսի» իրավաբանական բաժնի իրավաբան է եղել։ 2020 թվականին «Վրացական երազանքը» հեռացրել է նրան կուսակցությունից և որպես պատճառ նշել նրա «աջակցությունը մրցակից թեկնածուի նախընտրական արշավին»։ 2021 թվականին Տատուաշվիլին ինքնակառավարման ընտրություններում առաջադրվել է որպես «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու, սակայն «Վրացական երազանքի» թեկնածու Կոբա Մուրադաշվիլին հաղթել է նրան՝ 4,16 տոկոս առավելությամբ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Կոբա Մուրադաշվիլի (Վրացական երազանք - N41)՝ 52,08%, Գիորգի Տատուաշվիլի (Ազգային շարժում - N5)՝ 47,92%։
Տատուաշվիլիի վրա հարձակման առնչությամբ «Միացյալ ազգային շարժումը» դիմել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։
«Գիորգին 2021-ի ընտրություններում փաստացի հաղթանակած մարդ է, իսկ 2024-ի ընտրություններից առաջ փորձ է արվում նրան որպես օրինակ չեզոքացնել։ Դիմում ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին, Վրաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին, որպեսզի այս բացահայտ քաղաքական վենդետան համարեն որպես ռուսական հանցավոր ռեժիմի՝ 2024 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական բռնի քարոզարշավի մաս »,- ասված է հայտարարության մեջ։