Նիդերլանդների ԶԼՄ-ները կարգավորող մարմինը հեռարձակման թույլտվություն է տվել ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերությանը։ Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22-ին, սակայն այս մասին տեղեկությունը Լատվիայի ռադիոյի կողմից տարածվել է երեկ՝ հունվարի 9-ին, որը ենթադրում է, որ ԵՄ անդամ երկրում լիցենզիա ստանալը, «Դոժդ»-ին թույլ կտա հեռարձակել իր հաղորդումները կաբելային հեռուստատեսային ցանցերով ԵՄ բոլոր երկրներում, ներառյալ Լատվիայում, որտեղ այն փակվեց դեկտեմբերի սկզբին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Նիդերլանդների ազգային կարգավորող մարմնի (Commissariaat voor de Media) որոշման համաձայն, TVR Studios B.V. ընկերությունը 5 տարի ժամկետով թույլտվություն է ստացել 2022 թվականի դեկտեմբերի 22-ից հեռուստատեսային հեռարձակման կոմերցիոն ծառայություն մատուցելու «Դոժդ»-ի (TV Rain) անվանումով։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան և գլխավոր խմբագիր Տիխոն Ձիադկոն դեռևս չեն մեկնաբանել այս հարցը։
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը Լատվիայի տարածքում չեղարկել է «Դոժդ»-ի հեռարձակման լիցենզիան, ինչը խորհրդի նախագահ Իվարս Աբոլինսը բացատրել է «ազգային անվտանգության և հասարակական կարգի սպառնալիքներով»։ Տիխոն Ձիադկոն որոշումն անվանել է «աբսուրդային»։ Ավելի ուշ հեռուստաընկերությունը դադարեցրեց հեռարձակումը նաև Լիտվայում և Էստոնիայում։
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը, որը կարծում է, որ լիցենզիայի չեղարկումը պետք է արվի միայն որպես վերջին միջոց, կոչ էր անում Լատվիայի իշխանություններին չեղարկել իրենց որոշումը և շարունակել հյուրընկալել լրատվամիջոցին և նրա լրագրողներին, որոնք «հակառակ դեպքում կարող են դառնալ ավելի հեշտ թիրախներ Ռուսաստանի իշխանությունների համար»:
