Դպրոցներում պարտադիր հիմնական կրթությունը 9-ի փոխարեն սահմանվել է 10 դասարան

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ 74 ձայնով ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում կրթության նախարարության նախաձեռնած փոփոխությունը, որը նախատեսում է փոխել հանրակրթության հիմնական և միջնակարգ մակարդակների տևողությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Օրենքով սահմանվել է, որ Վրաստանում լրիվ ընդհանուր կրթությունն ունի երեք մակարդակ՝ տարրական (6 տարի՝ I-VI դասարաններ), հիմնական (4 տարի՝ VII-X դասարաններ) և միջնակարգ (2 տարի՝ XI-XII դասարաններ):

Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ տարրական և հիմնական կրթություն ստանալը պարտադիր է։ Մինչ այժմ հանրակրթության տևողությունը տարրական մակարդակում 6 տարի էր, իսկ հիմնական և միջնակարգ մակարդակներում՝ 3-3 տարի։ Ուստի անհրաժեշտ էր, որ աշակերտը 9 տարի սովորեր դպրոցում և հաղթահարեր տարրական և հիմնական մակարդակը։

9-րդ դասարանից հետո դպրոցը թողած աշակերտների թիվը կազմում է աշակերտների մոտ 5%-ը։ Օրենքի նախագծի պարզաբանման համաձայն՝ նշվում է, որ 2023 թվականին հանրակրթության հիմնական մակարդակն ավարտել և դպրոցը թողել է շուրջ 3222 աշակերտ, որոնցից 99%-ը հանրակրթական դպրոցներից է։

Կրթության նախարարությունը կարծում է, որ 9-րդ դասարանից հետո դպրոցը թողած աշակերտների թիվը բավականին մեծ է։

«Աշխատաշուկայում նրանց զբաղվածության հեռանկարները շատ ցածր են՝ կախված 9-րդ դասարանն ավարտելուց հետո ստացած գիտելիքներից և նրանց տարիքից, քանի որ դպրոց ընդունվելու տարիքը 6 տարեկանն է, իսկ Վրաստանի աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ անհատի աշխատունակությունը առաջանում է 16 տարեկանից։

Նաև մեծ է հավանականությունը, որ դեռահասները կբախվեն այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մանկական ամուսնությունը, տարիքին անհամապատասխան աշխատանքը և/կամ թրաֆիքինգը, անօրինական գործունեությունը և անչափահասների արդարադատության համակարգում հայտնվելը և այլն:

Ելնելով դրանից՝ կրթական ձևաչափում հիմնական մակարդակի ավելացումը և քառամյա ուսումնական ծրագրերի առաջարկը պարտադիր է, որը համահունչ կլինի եվրոպական առաջատար երկրների կրթական համակարգերին։ ...աշակերտներն ավելի լավ կպատրաստվեն և կձևավորվեն, որպեսզի ավելի տեղեկացված որոշում կայացնեն՝ շարունակել ուսումը հանրակրթական հաստատությունում, թե մասնագիտական ուսումնարանում։ Եթե աշակերտը որոշի դադարեցնել ուսումը, նա կլինի 15-16 տարեկան (մեկ տարով մեծ, քան գործող կանոնակարգով), իսկ առաջարկվող բավարար քառամյա հիմնական մակարդակի ծրագիրը կապահովի ավելի պատրաստված երիտասարդի՝ աշխատաշուկա մուտք գործելու համար»,- կարդում ենք օրինագծի բացատրական քարտում։

Հանրակրթության հիմնական մակարդակի տևողության փոփոխությունը կվերաբերի նաև այն աշակերտներին, որոնք 2024-2025 ուստարում կլինեն 9-րդ դասարանում, ինչը նշանակում է, որ նրանց պարտադիր հիմնական կրթությունը կավելանա 1 տարով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):