Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքով Վրաստանը չի կարողանա դառնալ Եվրոպական միության անդամ, ոչ էլ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Այս չորս շաբաթվա ընթացքում ամեն օր մենք տեսանք հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին գալիս փողոց և ասում. «Ես այս երկրի քաղաքացի եմ և իմ ցանկությունն եմ հայտնում լինել Եվրոպայի մաս»: Բավականին սրտաճմլիկ է տեսնել եվրոպական դրոշներով մարդկանց, ովքեր ասում են, որ սա լավ նախագիծ է, սա այն տեղն է, որտեղ ուզում եմ լինել:
Այո, ես լավատես եմ, որ մենք կարող ենք շարունակել մեր հարաբերությունները, բայց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ոչ մի կապ չունի ընտանիքի հետ, կամ այն բանի հետ, թե ինչ զգացմունքներ ու ներքին տրամադրություններ ունենք։ Սա իրավական գործընթաց է։ Դուք ոչ թե ընտանիքի, այլ կազմակերպության եք միանում, որն ունի իր պայմանագիրը և միանալու համար գրված կանոնները: Հիմնական կանոնն այն է, որ դուք պետք է բավարարեք մեր չափանիշը»,- ասել է Ֆիշերը «ԲՄՋ»-ին տված հարցազրույցում։
Գերմանիայի դեսպանը նշել է, որ ազատ և արդար ընտրությունները ևս մեկ անհրաժեշտ պահանջ են Եվրամիությանն անդամակցելու համար։
Հարցին, թե նախատեսվում է արդյոք պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, Պիտեր Ֆիշերն ասել է, որ պատժամիջոցները բավականին լայն հասկացություն են և առաջին հերթին ենթադրում են բացասական արձագանք։
«Խոսելով Եվրամիության անդամ երկրի անունից՝ մեր առաջին արձագանքն է շատ հստակ ասել՝ այս օրենքով չեք կարող անդամակցել Եվրամիությանը, այս օրենքով չեք կարող Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսել։ Դա շատ պարզ է՝ եթե ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին, պետք է համապատասխանեք մեր իրավական չափանիշներին՝ նորմերին և արժեքներին: Այս օրենքը չի համապատասխանում եվրոպական օրենսդրությանը։ Սա մեր առաջին ուղերձն է»,- ասել է դեսպանը։
Պիտեր Ֆիշերը ուշադրություն է հրավիրել Վրաստանի կառավարության հակաարևմտյան հռետորաբանության վրա.
«Եթե դուք ցանկանում եք անդամակցել միությանը, բայց միևնույն ժամանակ քննադատում եք այն որպես վտանգավոր կառույց և անվանում եք գլոբալ պատերազմի կուսակցություն (սա իմ տերմինը չէ և, իմ կարծիքով, նման բան չկա), ապա պետք է ինքներդ ձեզ հարցնեք. կարո՞ղ ենք նորմալ շփվել: Հիմա մենք գործընկերնե՞ր ենք, թե՞ այլևս գործընկերներ չենք:
Այս որոշումը պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը։ Որոշ հանգամանքների բերումով, որոնք ես չեմ կարող ամբողջությամբ բացատրել, իշխանությունն ընտրել է հռետորաբանություն, որը հակաեվրոպական է, վախ է սերմանում, թշնամիներ է տեսնում ամենուր՝ ներառյալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի տեսքով: Հիմա մենք ինչ-որ վտանգավոր թշնամիներ ենք։ Ես կասեի՝ ոչ, մենք գլոբալ պատերազմի կուսակցություն չենք, մենք գլոբալ խաղաղության կուսակցություն ենք։ Եվրամիությունը խաղաղության հետ կապված ֆանտաստիկ նախագիծ է»։
Գերմանիայի դեսպանը կրկնել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին տրվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ երկիրը քայլեր է ձեռնարկելու 9 ուղղություններով։ «Մենք գրեթե ոչ մի առաջընթաց չենք տեսնում։ Ընդհակառակը, այս օրենքով մենք հետընթաց ենք տեսնում։ Այժմ կա 10 թեկնածու երկիր։ Նրանց մեջ Վրաստանը առաջատար էր, իսկ հիմա փաստացի վերջին տեղում է»։