Մեքենայով հետիոտնին վրաերթի ենթարկելու և նրան անօգնական վիճակում թողնելու մեջ մեղադրվող ՆԳ նախարարության աշխատակից Թամազ Բրաճուլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Գորիի շրջանային դատարանի դատավոր Գերմանե Դադեշքելիանին չի բավարարել 20 հազար լարի գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Դուշեթի քաղաքի մուտքի մոտ փետրվարի 6-ի գիշերը։ Գործի նյութերի համաձայն՝ Թամազ Բրաճուլին, ով վարել է սեփական մեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, չի ապահովել անվտանգ երթևեկությունը և վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Մեղադրող կողմը պնդում է, որ դրանից հետո վարորդը հետիոտնին թողել է կյանքին վտանգ սպառնացող վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի և թաքցրել մեքենան։
«Մեղադրյալը լքել է տուժողին և հենց այս լքելուց հետո է նա մահացել։ Մահացածը վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի վնասվածքներ։ Դիակի բժշկական փորձաքննություն է անցկացվում»,- ասել է դատախազ Նինո Զուրաբաշվիլին։
Թամազ Բրաճուլին ձերբակալվել է փետրվարի 9-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի և 276-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է ծանր իրավիճակու մարդուն լքել և ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է մարդկային զոհ։ Թամազ Բրաճուլին համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ։ Ինչպես ինքն է ասում, «տեսողությունը -2» է, և դրա պատճառով հետիոտնին չի նկատել։ Նա հերքում է, որ թաքնվել է ու թաքցրել է մեքենան։
Գործով նախաքննական նիստը նշանակվեց ապրիլի 5-ին։
Ըստ ընտանիքի անդամների՝ Թամազ Բրաճուլին 25 տարի աշխատել է Դուշեթիի ժամանակավոր մեկուսարանում։
