Չեխ զբոսաշրջիկ Ստանիսլավ Կոսկիսը, ով արշավի է գնացել Սամեգրելոյի շրջանի Տոբավարչխիլիի լճերում, անհետ կորել է։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածել Trekking in the Caucasus էջը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Ըստ առկա տեղեկությունների՝ Կոսկիսը ծրագրում էր այցելել Տոբավարչխիլիի լճեր Ծալենջիխայի մունիցիպալիտետի Սկուրի հանգստավայրից, այնուհետև տեղափոխվել Սվանեթիի Խաիշի գյուղ։ Արշավորդին վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 28-ին, Կիրնախոնա ճամբարում։
«Այն դեպքում, եթե ինչ-որ մեկն այցելել է Տոբավարչխիլիի լճերի տարածք սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին (կամ գիտի մեկին, ով դա արել է) և հանդիպել նրան, նրա գտնվելու վայրի կամ ճամփորդական ծրագրերի մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություն ունի, որը կօգնի մեզ գտնել նրան, մեծապես գնահատելի կլինի», - ասվում է Trekking in the Caucasus-ի տարածած հայտարարության մեջ։
Էջի ադմինիստրատորը «Վրաստանի լուրերին» հայտնել է, որ անհետ կորածի մասին իրենք տեղեկացել են երեկ՝ հոկտեմբերի 10-ին, և կապվել Չեխիայի դեսպանատան հետ, իսկ դեսպանատունը տեղեկությունը փոխանցել է ՆԳՆ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, ինչը նշանակում է ապօրինի ազատազրկում։
Տոբավարչխիլ լճերի երթուղին Վրաստանի ամենադժվար հետիոտնային արահետների շարքում առաջինն է։ Երթուղին անցնում է մի քանի լճերով և լեռնանցքներով։ Դիդի Տոբայից մինչև Խաիշի գտնվում է Լակումուրաշ Տոբան։ 12 կմ երկարությամբ նեղ արահետն անցնում է զառիթափ լանջերով:
