Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լևան Գելովանին այսօրվա դատական նիստում ընդունել է դատախազի միջնորդությունը և Ալեքսանդր Էլիսաշվիլիի գործով դեկտեմբերի 6-ի կայացված խափանման միջոցը փոխարինել 4000 լարիի չափով գրավով։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից մեկն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Այսօր առավոտյան պատրաստվում էի հեռուստացույց գնել՝ իմանալու, թե ինչ է կատարվում երկրում, և լսեցի, որ գնում եմ դատավարության։ Անկեղծ ասած, կարծում էի, որ տանում են ծեծելու։ Պարզվեց, որ ինձ դուրս են թողնում։
Այս ընթացքում դատախազությունը խայտառակ դիրքորոշում է ունեցել՝ ասում են Էլիսաշվիլին կապեր ունի արտերկրում և կթաքնվի։ Ի՞նչ եղավ այս տասն օրում, հիմա չե՞մ թաքնվում։ Փաստն այն է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։
Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, ոչինչ ավարտված չէ, հիմա է ամեն ինչ սկսվում։ Ես՝ դրսում այս մեկուկես ամսվա ընթացքում, հետո կտեսնենք, թե ինչպես կլինի, պայքարելու եմ, որ բոլոր քաղբանտարկյալները, սկսած գարնան բողոքի ակցիաներից, դուրս գան։ Ինձ համար երկու բան է կարևոր՝ քաղբանտարկյալները պետք է դրսում լինեն և այդ դավաճանները պետք է դուրս մղվեն կառավարությունից»,- ասել է Էլիսաշվիլին ազատ արձակվելուց հետո։
Ինչպես պարզաբանել է դատախազ Զվիադ Գուբելաձեն, մեղադրյալի կողմից արդարադատությանը խոչընդոտելու սպառնալիքների ինտենսիվությունը նվազել է, ինչի պատճառով էլ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում բռնության կիրառմամբ ձերբակալել են Ալեքսանդր Էլիսաշվիլիին, երբ նա ընդդիմության առաջնորդների հանդիպումից հետո դուրս է եկել «Քորթիարդ Մարիոթ» հյուրանոցից։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից Ալի Բաբաևի նկատմամբ քաղաքական հետապնդման մեջ։
Փաստաբանը հայտնել է, որ Էլիսաշվիլին սադրանքի զոհ է դարձել և որպես օրինակ նրան պատժել են, քանի որ նա մի քանի ամիս առաջ խորհրդարանում հարվածել է «Վրացական երազանքի» առաջնորդ Մամուկա Մդինարաձեին։
Ալեքսանդր Էլիսաշվիլիի գործով նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 23-ին։ Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է տուգանք կամ մեկից երկու տարի տնային կալանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։
