Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից, 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Այս մասին տեղեկությունը սկզբում տարածել էին իշխանական լրատվամիջոցները։ «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էլիսաշվիլին ձերբակալվել է «Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի» նախագահ Ալի Բաբաևի վրա հարձակվելու համար։
Երկու օր առաջ Բաբաևն ասել էր, որ Էլիսաշվիլին բանավոր և ֆիզիկական բռնության է ենթարկել իրեն։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամերին, Ֆիլհարմոնիայի սրահին կից դեղատներից մեկում։ Ալի Բաբաևը «Իմեդի»-ի եթերում պատմել է, որ Ալեքսանդր Էլիսաշվիլին իրեն անվանել է «սրիկա», «Վրացական երազանքի» և Ռուսաստանի ստրուկ։
«Մի քանի անգամ դիպավ ինձ, վերջում ընկա, գիտակցությունս կորցրեցի, շտապօգնություն կանչեցի ու հիմա հիվանդանոցում եմ, իմ վրա հետազոտություններ են անում։ Ալեկո Էլիսաշվիլիին վաղուց եմ ճանաչում։ Մենք կոնֆլիկտ չենք ունեցել։ Սոցցանցում միայն մեկ անգամ եմ գրել, որ այն, ինչ նա արել է, երբ հանձնաժողովի նիստում հանկարծակի հարվածել է պարոն Մամուկա Մդինարաձեին, ոչ տղամարդկային արարք է։ Խնդրում եմ, որ նա անմիջապես պատժվի»,- ասել է Բաբաևը «Իմեդի»-ի եթերում։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Էլիսաշվիլին ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է անձին իր խոսքի, կարծիքի, խղճի, խոստովանության, հավատքի կամ համոզմունքի պատճառով կամ նրա քաղաքական, հասարակական, մասնագիտական, կրոնական կամ գիտական գործունեության հետ կապված բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հետապնդելուն։
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ոչնչով։
