Եվրոպական խորհուրդը և Եվրախորհրդարանը քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Մոլդովայի համար բարեփոխումների և աճի հիմնադրամի ստեղծման շուրջ, որը կկազմի 1,9 միլիարդ եվրո:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 2 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 3 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված տեղեկության համաձայն, հիմնադրամը գործիք է լինելու ԵՄ-ի հետ կապված բարեփոխումներին և Մոլդովայում տնտեսական աճին աջակցելու համար:
«Այս աջակցությունը մեզ թույլ կտա արագացնել բարեփոխումները, խթանել տնտեսությունը և ամրապնդել մեր երկրի դիմադրողականությունը աճող մարտահրավերների դիմաց: Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին Մոլդովայի Հանրապետության և նրա քաղաքացիների կողքին լինելու համար»,- ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
1,9 միլիարդ եվրոն նախատեսված է 2025-2027 թվականների համար։ Ակնկալվում է, որ մոտ 385 միլիոնը կտրամադրվի դրամաշնորհների, իսկ 1,5 միլիարդը վարկերի տեսքով։ Եվրոպական խորհուրդը նշում է, որ վարկերը լինելու են շատ արտոնյալ՝ երկար մարման ժամկետներով և շահավետ տոկոսադրույքներով։
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի տարին երկու անգամ՝ Մոլդովայի կառավարության խնդրանքով և բարեփոխումների օրակարգով նախատեսված պայմանների կատարման հիման վրա։
«Մեր վճռականությունն է աջակցել Մոլդովային ԵՄ անդամակցության ճանապարհին, սա մեր պարտքն է այս անհանգիստ ժամանակներում: Այս փաթեթը կօգնի մոլդովացիներին իրականացնել հիմնական բարեփոխումները, ամրապնդել իրենց տնտեսությունը և ինտեգրվել ԵՄ միասնական շուկայում: Սա կնպաստի նաև Մոլդովայի դիմակայունությանը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անարդարացի ագրեսիվ պատերազմի հետևանքներին արձագանքելու հարցում»,- ասել է Լեհաստանի եվրոպական հարցերով նախարար Ադամ Շլապկան։
Այժմ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի և Խորհրդի կողմից։
Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել միաժամանակ՝ 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո։ Նույն թվականի հունիսին Ուկրաինան և Մոլդովան ստացան թեկնածուի կարգավիճակ, իսկ երկու տարի անց սկսեցին անդամակցության բանակցությունները։
