Ռուսական օրենքի շուրջ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Կանաչների կուսակցության անդամ, եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Վրաստանի գործադիր իշխանության նախագծերի ֆինանսավորումը և պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Այսօր՝ մայիսի 1-ին, Վրաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։ Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ մայիսի 1-2-ը այցի շրջանակներում Գերտ Յան Կուպմանը կբացի նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի քանի նախագծեր։
«Չեմ կարծում, որ այժմ Վրաստանի կառավարության հետ նոր նախագծերի մասին հայտարարելու ժամանակն է, այլ Եվրամիությունը պետք է արագ դադարեցնի եվրոպական գործադիր մակարդակի ֆինանսավորումը և որքան հնարավոր է շուտ պատժամիջոցներ մշակի Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Վրաց ժողովուրդը ակնկալում է և արժանի է դրան։
Խնդրում եմ, օգտագործեք այսօրվա այցը, որպեսզի վրացական իշխանություններին ասեք, որ դադարեն ծեծել մարդկանց։ Այլևս ոչ մի բռնություն և դաժանություն խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ասեք, որ ետ կանչեն ռուսական օրենքը։ Ոչ մի գեղեցիկ նախագծեր և ուրախ նկարներ վրացի պաշտոնյաների հետ»,- գրում է Վիոլա ֆոն Կրամոնը։
Ապրիլի 30-ին խորհրդարանի լիագումար նիստին ռուսական օրենքի երկրորդ ընթերցման քննարկմանը զուգահեռ Թբիլիսիում ակցիա է տեղի ունեցել։ Քաղաքացիները փակել են Ռուսթավելիի պողոտան, իսկ նրանց մի մասը տեղափոխվել է խորհրդարանի մուտքերի մոտ, որտեղից նիստից հետո պետք է դուրս գային ռուսական օրենքի հեղինակ և աջակից «Վրացական երազանքի» պատգամավորները։ Հատուկ հանձնարարությունների վարչության և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ցուցարարներին հեռացրել են տարածքից։ Խաղաղ ցույցը ցրելու համար օգտագործվել է պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իրավապահները նաև ֆիզիկական բռնության են ենթարկել երիտասարդներին։
«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ հատուկ ջոկատայինները իրեն ծեծի են ենթարկել։ Նրա քթի ոսկորներները և ատամները կոտրվել են, վնասվել է նաև աչքը։ Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ հանրահավաքը խաղաղ է անցել, և ներքին գործերի նախարարության կողմից ուժի կիրառման հիմք չկար։
ՆԳՆ-ն մանր խուլիգանության և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու պատրվակով հանրահավաքի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկել 63 հոգու։