Եվրոպական միությունը արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից նախագահի վետոն հաղթահարելուն և այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի հաստատմանը։ Հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն և նրա անդամ երկրները դիտարկում են զարգացումներին արձագանքելու բոլոր տարբերակները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է չեղարկել նախագահի վետոն օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի վրա և անտեսել Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները՝ այս օրենքը չեղարկելու հստակ հանձնարարականը», - ասվում է հայտարարության մեջ։
Եվրամիությունը կրկին նշում է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հակասում է Եվրամիության հիմնական սկզբունքներին և արժեքներին։
«Դրա կիրարկումը կհանգեցնի ԵՄ առաջնորդների կողմից աջակցվող թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականի ինը քայլերից առնվազն երեքի հետընթացին (ապատեղեկատվություն, բևեռացում, հիմնարար իրավունքներ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավում) և բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի ճանապարհին։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության ակտից դուրս, մինչ այժմ բավականաչափ քաղաքական ուշադրություն չի մոբիլիզացվել ինը քայլերի ուղղությամբ էական առաջընթաց գրանցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանությանը փոխել այս միտումը և «ամուր կերպով վերադառնալ Եվրամիության ճանապարհին»։
«Դինամիկան փոխելու ժամանակ դեռ կա, բայց իշխանությունների կողմից պետք է լինի ամուր հանձնառություն: ԵՄ-ն և նրա անդամ երկրները դիտարկում են այս զարգացումներին արձագանքելու բոլոր տարբերակները։ Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդին և ճանաչում ենք բացարձակ մեծամասնության ընտրությունը՝ հօգուտ իրենց երկրի եվրոպական ապագայի»,- հայտարարել են Եվրամիությունից։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը յոթ ժամ տևած քննարկումից հետո շրջանցեց օրենքի վրա դրված նախագահի վետոն և 84 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց երեք ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի սկզբնական տարբերակը։
