11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, որն անցկացվում է միակուսակցական ռեժիմով, ճանաչվել է բոլոր 150 պատգամավորների լիազորությունները, և խորհրդարանի նախագահ է ընտրվել Շալվա Պապուաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Նշված հարցերին սատարել են «Վրացական երազանքի» 88 պատգամավորներ։ Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի գրասենյակից, Գիվի Ճիճինաձեն առողջական վիճակի պատճառով չի կարողացել մասնակցել քվեարկությանը։
Խորհրդարանի անդամները իրենց լիազորությունների ճանաչումից հետո հավատարմության երդում են տվել երկրին, որից հետո հնչել է Վրաստանի օրհներգը։ Հիմնը հնչել է նաև Պապուաշվիլիի ընտրությունից հետո։
Այսօրվա նիստում խորհրդարանի առաջին փոխնախագահ է ընտրվել Գիորգի Վոլսկին, իսկ փոխնախագահներ՝ Թեա Ծուլուկիանին ու Նինո Ծիլոսանին։
Նիստին մասնակցում են միայն «Վրացական երազանքի» անդամները։ Նրանց թվում է Բիձինա Իվանիշվիլին, ով առաջին համարն էր իշխող կուսակցության խորհրդարանական ցուցակում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմության ներկայացուցիչները չեն եկել խորհրդարան, քանի որ կարծում են, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները «ամբողջովին կեղծված են», և խորհրդարանի տվյալ կազմը լեգիտիմություն չունի։
«Վրացական երազանքը» առաջին նիստը գումարեց ընդդիմության բողոքի ֆոնին։ Նիստերի դահլիճում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներն ու դեսպանները ներկա չէին։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, թեև Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Որոշ իրավաբաններ բացատրում են, որ մինչև դատարանի որոշումը խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու պատգամավորների լիազորությունները, և դրա որոշումներն անօրինական են։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին ամփոփել է խորհրդարանական ընտրությունները։ ԿԸՀ արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում 150 մանդատից ստացել 89 մանդատ։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։ ԿԸՀ տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։
