«2024 թվականին Վրաստանում իրավապաշտպանները բախվեցին բռնաճնշումների ալիքի, որը թուլացման նշաններ ցույց չի տալիս»,- ասվում է իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորի՝ սեպտեմբերի 5-ին տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 2 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 3 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Մերի Լոուլորն ասում է, որ 2023 թվականի վերջին, երբ նա ժամանել էր Վրաստան՝ ուսումնասիրելու իրավապաշտպանների միջավայրը, իրավիճակը «անդունդի եզրին» էր, և այդ ժամանակից ի վեր այն կտրուկ վատթարացել է՝ մարդու իրավունքների պաշտպանները թիրախում են հայտնվել ռուսական օրենքի ընդունման ժամանակ։ Ինչպես նշում է նա, չնայած երկրում զանգվածային բողոքի ցույցերին, մայիսի 28-ին ընդունած օրենքով Վրաստանը խախտում է միավորումների և արտահայտվելու ազատությունը պաշտպանելու իր պարտավորությունները։
«Այն պահից ի վեր, երբ կառավարությունը խորհրդարանի միջոցով ներկայացրեց «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը», մարդու իրավունքների պաշտպանները ենթարկվեցին դաժան, նպատակային հարձակման: Նրանք ֆիզիկական հարձակման են ենթարկվել, սպառնալից հեռախոսազանգեր են ստացել, իրավապաշտպան կազմակերպությունները և նրանց առանձին անդամները սպառնալից և զրպարտչական գրությունների են հանդիպել գրասենյակների և իրենց տների վրա», - ասել է Լոուլորը:
Հատուկ զեկուցողն ընդգծել է, որ այս հարձակումները մնացել են անպատիժ և, որոշ դեպքերում, թվում է, թե խրախուսվել են բարձրաստիճան պետական պաշտոնյաների հրապարակային հայտարարություններով: Մերի Լոուլորը որպես օրինակ է բերում «Ամոթ է» շարժման հիմնադիրներից մեկի՝ Զուկա Բերձենիշվիլիի վրա կատարված դաժան հարձակումը և նշում, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է Բերձենիշվիլիին և մյուսներին, ովքեր դեմ են «օտարերկրյա գործակալներ» մասին օրենքին։
Կառավարության ներկայացուցիչների և իշխող կուսակցության անդամների կողմից իրավապաշտպանների հրապարակային նսեմացումը՝ նրանց ժողովրդի թշնամիներ անվանելը, շարունակում է մնալ Վրաստանում լուրջ խնդիրը։ Այս հայտարարությունները խթան և լեգիտիմություն են հաղորդում իրավապաշտպանների դեմ հարձակումներին, իսկ Վրաստանի համատեքստում գնալով ավելի պարզ է դառնում, որ դա հենց այն է, ինչ նրանք մտադրվել են»։
Հատուկ զեկուցողը հայտարարել է, որ պետք է վերջ դրվի իրավապաշտպանների նկատմամբ կանխամտածված և շարունակական բռնաճնշումներին։ Նա կոչ է արել Վրաստանի կառավարությանը փոխել ուղղությունը և դիտարկել Մարդու իրավունքների խորհրդին տարեսկզբի զեկույցում պարունակվող առաջարկությունների կատարումը՝ կապված իրավապաշտպանների իրավիճակի շտկման և բարելավման հետ։
