«Երազանքի» նախընտրական քոլ ցենտրերը մարզերում և ճնշումները ընտրողների վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թեթրիծղարոյի, Գուրջաանիի, Ախմետայի ընտրական տեղամասերում «Վրաստանի լուրերի» լրագրողների կողմից ձեռք բերված ֆոտո և տեսաապացույցները հաստատում են, որ «Վրացական երազանքը» տոտալ վերահսկողություն և ճնշում է գործադրել ընտրողների վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Իշխող կուսակցությունը, բացի տեղամասերում մոբիլիզացված համակարգողներից, յուրաքանչյուր ընտրատեղամասում ունեցել է պատասխանատու անձ։ Թեթրիծղարոյի 26-րդ ընտրատարածքի թիվ 1 ընտրատեղամասի պատասխանատուն եղել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Նիկո Խաբուլիանին։

Նա «Վրացական երազանքից» Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Զուրաբ Դալաքիշվիլիի հետ եղել է QQ-760-QQ պետհամարանիշով սեփական մեքենայով։ Նիկո Խաբուլիանին և Զուրաբ Դալաքիշվիլին իրենց մոտ ունեցել են այս տեղամասի ընտրողների լուսանկարներով ցուցակը, որը, ըստ օրենքի, չպետք է հասանելի լինի նրանց, քանի որ այն պարունակում է անձնական տվյալներ։ Խաբուլիանին զանգահարել է ընտրատեղամասից դուրս եկող ընտրողներին ու հարցրել, թե ում օգտին են քվեարկել։ Նույն տարածքում մեր կողմից ձեռք բերված գրավոր նյութերով պարզվում է, որ «Վրացական երազանքը» ընտրությունների համար կազմակերպել է քոլ ցենտրեր։

Ընտրատեղամաս եկած «Վրացական երազանքի» ընտրողների թվի վերաբերյալ տվյալներ են հավաքվել ու քվեարկության օրվա ընթացքում մի քանի անգամ հաշվվել։ Բոլոր ընտրողները հաշվառվել են ամեն ժամ, նրանց անվան դիմաց դրվել է պլյուս նշան։ Այնտեղ, որտեղ բավարար թվով ընտրողներ չեն եկել, ընտրողներին կանչել են և խնդրել գալ և քվեարկել։ Ընտրողների տնից տեղամաս տեղափոխելու հարցը լուծելու համար պատասխանատու էր ընտրական տեղամասի պատասխանատուն։ Տեղափոխման ժամանակ տեղամասի պատասխանատուն ընտրողներին զգուշացրել է, որ քվեատուփի մոտ կանգնած է կուսակցության ներկայացուցիչը, ով հետևում է, թե ընտրողը ում օգտին է քվեարկելու և ում է գունավորելու։ Քվեարկության օրը դիտորդները նկատել են քվեարկության գաղտնիության լայնածավալ խախտումներ։

Այն ընտրողները, ովքեր աշխատում են մունիցիպալիտետի բյուջետային ծառայություններում և ընտրություններից 2-3 շաբաթ առաջ քաղաքապետարան կամ հիմնարկ են բերել իրենց և ընտանիքի անդամների անձնական համարները, քվեարկելուց և տեղամասից դուրս գալուց հետո պետք է զանգահարեին քոլ ցենտր և տեղեկացնեին, որ մասնակցել են ընտրություններին և քվեարկել են իշխող կուսակցության օգտին։ Այս ընտրողներից շատերին ընտրությունների նախորդ օրը տրվել է հեռախոսահամար՝ քոլ ցենտրին զանգահարելու համար:

«Վրացական երազանքի» քոլ ցենտրում յուրաքանչյուր ընտրատեղամաս ուներ իր կոնտակտային անձը։ Փաստաթղթում Սալոմե Իմնաձեն նշված է որպես Թեթրիծղարոյի թիվ 1 ընտրական տեղամասի քոլ ցենտրի կոնտակտային անձ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ապարատի աշխատակից է։

Հեռախոսային հաղորդակցության ընթացքում նրան նախ ներկայացանք որպես Անձնական տվյալների պաշտպանության ծառայության աշխատակից և խնդրեցինք բացատրել, թե որտեղից է ձեռք բերել 26-րդ ընտրատարածքի 1-ին տեղամասի ընտրողների անձնական տվյալները՝ ներառյալ բոլոր ընտրողների նույնականացման քարտի համարը, անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը։ Սալոմե Իմնաձեն անջատեց հեռախոսը։ Կրկին զանգահարեցինք Իմնաձեին և ասացինք, որ իր հետ կապվում ենք «Վրաստանի լուրերից»՝ ընտրությունների օրը նրա գործունեության վերաբերյալ։

- «Ո՞վ եք դուք։ Որտեղի՞ց գիտեք իմ անունն ու ազգանունը, որտեղի՞ց եք գտել իմ համարը։

- Սալոմե, որտեղի՞ց ձեզ ընտրողների անձնական տվյալները։ Ո՞վ է ձեզ ասել, ո՞վ է հրահանգել, որ հոկտեմբերի 26-ին քոլ ցենտրում դուք պետք է լինեք 1-ին ընտրատեղամասի պատասխանատուն։

- Դուք ով եք, որ ինձ նման հարց եք տալիս։ Այս համարով ինձ այլևս չզանգեք»:

Լիա Փրիդոնաշվիլին Գուրջաանիի 12-րդ ընտրատարածքի թիվ 1 ընտրական տեղամասի քոլ ցենտրի պատասխանատուն էր։ Ընտրությունների նախօրեին քաղաքապետարանի ներկայացուցիչները ընտրողներին տվել են հենց նրա հեռախոսահամարը և ասել, որ քվեարկելուց հետո զանգահարեն նրան։ Լիա Փրիդոնաշվիլին Նատո Վաչնաձեի տուն-թանգարանի աշխատակից է, գործերի կառավարիչ։ Այս թանգարանը գործում է Գուրջաանիի ՈԱԻԱ գրադարանային և թանգարանային ասոցիացիայի ներքո: Լիա Փրիդոնաշվիլին մեզ հետ զրույցում հերքեց, որ հոկտեմբերի 26-ին աշխատել է «Վրացական երազանքի» քոլ ցենտրում։

- Ինչո՞ւ են ընտրողները զանգահարել ձեզ և հայտնել, որ տեղամասում են և քվեարկել են, կամ ինչո՞ւ եք նրանց զանգահարել և խնդրել, որ գան:

-Չգիտեմ, չգիտեմ։

- Ո՞վ է ձեզ տվել ընտրողների անձնական տվյալները։

- Չգիտեմ ինչից եք խոսում, ես ընտրություններին չեմ մասնակցել»։

Ախմետայի 18-րդ ընտրատարածքի թիվ 1 ընտրատեղամասում մեր կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ ընտրողներին մոբիլիզացնելու պատասխանատուն եղել է Ադամ Սամխարաձեն, քոլ ցենտրերի օպերատորները՝ Լելա Գեդեխաուրին և Գիորգի Բերձենիշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։