«Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Զարքուայի փեսայի «Լագի Կապիտալ» ՍՊԸ-ն հաղթել է Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալության հայտարարած տենդերը։ Ընկերությունը 20 611 989 լարի կստանա Շիդա Քարթլիի շրջանում, Գորիում և Խաշուրիում չորս հանրակրթական դպրոցների նախագծման/կառուցման համար: Տենդերին մասնակցել է միայն «Լագի Կապիտալ» ընկերությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Լագի Կապիտալ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է «Ջե 5» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուայի քրոջ ամուսնու, Վրաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլիի կողմից, ով հանդիսանում բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: «Լագի կապիտալի» բաժնետոմսերի 25-25%-ի սեփականատերերն են Լաշա Գրիգալավան («Լաշա 1987» ՍՊԸ) և Գիորգի Լոմիտաշվիլին («Ուրբանիքս» ՍՊԸ)։ Ընկերության տնօրենն է Բեսարիոն Դանելիան։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ տենդերում հաղթած ընկերությունը պետք է դպրոցներ կառուցի Գորիի մունիցիպալիտետի Ատենի գյուղում (120 աշակերտ), Խաշուրիում՝ թիվ 4 հանրային դպրոցը (500 աշակերտ), Խաշուրիի մունիցիպալիտետի Նաբախտև գյուղում (120 աշակերտ) և Քվիշխեթիում (30 աշակերտ):
Գնման նախահաշվային բյուջեն կազմել է 22 213 386 լարի, սակայն պայմանագրի արժեքը կազմել է 20 611 989 լարի։ Այս փուլում ընթանում է պայմանագրի պատրաստման աշխատանքները:
«Լագի Կապիտալ» ՍՊԸ-ն մասնակցում է ևս երկու մրցույթների և երկու դեպքում էլ միակ մասնակիցն է։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված 5-5 միլիոնանոց մրցույթները վերաբերում են Օզուրգեթիի չորս և Չոխաթաուրիի նույնքան գյուղերի մանկապարտեզների նախագծման/կառուցմանը։
Այս տենդերներում «Վրացական երազանքի» պատգամավորի փեսայի ընկերության մասնակցության մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել էր «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Խորհրդարանի լիագումար նիստում Զարքուան անդրադարձել է ռեպորտաժին։ Նա կոչ է արել փորձ ունեցող հարազատներին ու ընկերներին համարձակորեն մասնակցել մրցույթներին:
«Ալեքսանդրե Ամիսուլաշվիլին, ով ողջ կյանքում արժանապատվորեն կրել է ազգային հավաքականի մարզաշապիկը և ազգային դրոշը, բոլորը գիտեն, թե ով իրենից ինչ է ներկայացնում։ Կարծես նրանց հին ռեժիմի ժամանակներն է թվում։ Մարդն իր աշխատանքով, կապիտալով շինարարական թեմաների մեջ է, ու քանի որ Զարքուայի փեսան է, պետք է բուլինգի զոհ դառնա։
Սա ձեր չափանիշն է: Դուք կարծում էիք, որ ես կանցնեմ ինքնաարդարացման ռեժիմի: Ոչ, պարոնայք, ընդհակառակը, ես կոչ եմ անում իմ բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին, իմ թբիլիսցիներին, իմ ծալենջիխացիներին, ովքեր կապիտալ, փորձ և հնարավորություն ունեն մասնակցելու բաց, թափանցիկ մրցույթներին, դա անեն համարձակ, որպեսզի ավելի շատ դպրոցներ և մանկապարտեզներ կառուցվեն, ավելի շատ սպորտային համալիրներ՝ արժանապատիվ և որակով»,- ասել է Իրակլի Զարքուան։
«Լագի կապիտալի» տնօրեն Բեսարիոն Դանելիան լրագրողին ասել է, որ ընկերությունն առաջին անգամ է հաղթել պետության կողմից հայտարարված մրցույթում։ Ընկերությունը շինարարական և նախագծային աշխատանքների փորձի մասին փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ 2018-2022 թվականներին «Լագի Կապիտալը» Թբիլիսիի Գրիգոլ Լորթքիփանիձեի փողոցում կառուցել է երեք բնակելի բլոկ։ Ըստ աուդիտի հաշվետվության՝ աշխատանքների արժեքը կազմել է 45 214 650 լարի։
