Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրի Կասյանովը քննադատել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեին, ով ասել էր, որ Ռուսաստանն առավելություն ունի Ուկրաինայում շարունակվող պատերազմում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Ցավոք, մեզ չզարմացրեց մի քաղաքական գործչի հերթական անպատասխանատու հայտարարությունը, ով իրեն անվանում է վրացի քաղաքական գործիչ: Ժամանակին նա կամովին զիջել է վրաց ժողովրդի կողմից իրեն վստահված Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր աթոռը ոչ պիտանի ՌԴ Պետդումայի պատգամավորին:
Սակայն մենք չենք կարող անտեսել իշխանամետ մեծամասնության գործող պատգամավորների հայտարարությունները, որոնք ձևավորում են վրացական կառավարության և իշխանության քաղաքականությունը։ Մենք դատապարտում ենք այն փաստը, որ «Վրացական երազանքի» առանձին գործող պատգամավորը շարունակում է պարել ռուս ռազմական հանցագործ Շոյգուի նվագածի տակ՝ ուկրաինացի ժողովրդի և վրաց բնակչության արյան վրա։
Նման բազմոցի գեներալներին խորհուրդ կտանք անդրադառնալ աշխարհագրության և երկրաչափության դասագրքերին, որպեսզի հասկանան, թե ինչ տարածքներ և ինչ կարևոր քաղաքներ են ազատագրել Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի կողմից սկսված անխնա պատերազմի այս մեկ տարում»,- ասել է Կասյանովը լրատվամիջոցներին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան օկուպացիայից ազատել է իր ինքնիշխան տարածքի ավելի քան 80 հազար քառակուսի կիլոմետրը, հազարավոր քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Խերսոնը՝ «Ուկրաինայի միակ տարածաշրջանային կենտրոնը, որը ռուս զավթիչներին հաջողվել է գրավել Ուկրաինա մասշտաբային ներխուժում սկզբում»:
Անդրի Կասյանովը նշել է, որ «Ռամշտայն» ձևաչափով Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի 9-րդ հանդիպմանը ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի միացյալ շտաբի գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում՝ ռազմավարական, օպերատիվ և տակտիկական տեսանկյունից և ամեն օր ծանր գին է վճարում մարտի դաշտում։
«Պուտինը կարծում էր, որ Ուկրաինան հեշտ զոհ է և անպատիժ կմնա, բայց նա և իր ռազմական խունտան չարաչար սխալվեցին։ Ուկրաինան մնում է ազատ և անկախ՝ ոգեշնչելով ողջ աշխարհին իր քաջությամբ և ճկունությամբ։ ՆԱՏՕ-ն և կոալիցիան երբեք այնքան միասնական, մոտիվացված և ուժեղ չեն եղել, որքան հիմա: Ռուսաստանը համաշխարհային վտարանդի է: Բոլոր նախկին գործընկերներն ու դաշնակիցները երես են թեքել դրանից, և նրա կարգավիճակն ընկել է Հյուսիսային Կորեայի և Իրանի նման համաշխարհային օտարացված երկրների մակարդակին: Ուստի, ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումների հետ կապված, ես խստորեն խորհուրդ եմ տալիս օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական տեղեկատվությունը, այլ ոչ թե ռուսական քարոզչության ստերը»,- ասել է Կասյանովը։
Փետրվարի 24-ին, լրացավ Ուսաստանի Ուկրաինա ներխուժման և լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի մեկ տարին։ Ինչպես նախագահ Վլադիմիր Զելենսկին է ասել բնակչությանը ուղղված իր ուղերձում, դա տոկունության, հոգատարության, արիության, ցավի, հույսի, միասնության և անպարտելիության տարի էր, որի հիմնական արդյունքն այն է, որ Ուկրաինան դիմացավ և չպարտվեց։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ամեն ինչ կանի 2023 թվականին հաղթելու համար։
