«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, այսօրվա դրությամբ և ընդհանուր առմամբ Ռուսաստանն առավելություն ունի Ուկրաինայի հետ պատերազմում։ Նրա խոսքով, վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինան ոչ մի բնակավայր չի վերցրել իր հսկողության տակ, մինչդեռ Ռուսաստանը մեկ շաբաթվա ընթացքում մոտ տասը բնակավայր է գրավել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Լրագրողները Կոբախիձեին խնդրել են բացատրել, թե ինչ է նկատի ունեցել, երբ փետրվարի 8-ին Հանրային հեռարձակողի եթերում ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առավելության ֆոնին Վրաստանին պատերազմում ներքաշելու հետաքրքրությունը մեծանում է:
«Սա փաստացի իրավիճակ է, որը հաստատում են Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան օտարերկրյա ներկայացուցիչները։ Օրինակ, եթե վերցնենք վերջին մեկ շաբաթը կամ երկու շաբաթը, ապա ուկրաինական կողմը ոչ մի բնակավայր չի վերցրել, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ռուսական կողմը վերցրել է առնվազն տասը բնակավայր, ինչը ցույց է տալիս, որ ռուսական կողմն այս փուլում առավելություն ունի: Սա է փաստացի...
Այսինքն՝ այսօր ո՞վ ունի առավելություն, սա է կարևոր։ Ընդհանրապես, մինչ պատերազմի սկսվելը Ռուսաստանը օկուպացրել էր Ղրիմն ու Դոնբասի որոշակի հատվածը։ Այսօր Ռուսաստանը օկուպացրել է Խերսոնի 80%-ը, ինչպես նաև Խարկովի մարզի մի մասը և Զապորոժիեի մարզի 80%-ը։ Այսինքն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանն առավելություն ունի: Սա այսօրվա իրավիճակն է։
Այդ պատճառով ասում ենք, որ այս պայմաններում, իհարկե, որոշ ուժերի շահագրգռվածությունը մեծանում է, որ Վրաստանը ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։ Դրա հետևում կարող է իրականում ինչ-որ օբյեկտիվ շահագրգռվածություն լինել, բայց մենք, իհարկե, չենք կարող դա անել մեր երկիրը կործանելու գնով»,- ասել է Կոբախիձեն։
Հարցին, թե ովքե՞ր են շահագրգռված Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, «Վրացական երազանքի» նախագահը պատասխանել է.
«Եկեք դա անվանենք գլոբալ պատերազմի կուսակցություն: Մենք գիտենք, թե ով է կանգնած սրա հետևում, ինչ է նշանակում, բայց մինչև վերջ անուններ չենք տալու։ Դրա համար մենք ասում ենք «գլոբալ պատերազմի կուսակցություն», որպեսզի չբախվենք կոնկրետ պետությունների։ Կոնկրետ շահագրգռվածություն կա բացել երկրորդ ճակատ՝ առաջին ճակատում Ռուսաստանի համար իրավիճակը վատացնելու համար։ Մենք ունենք 25 հազար լավ պատրաստված զինվոր, ունենք մոտ հարյուր տանկ, երկու մարտական ինքնաթիռ և այլն։ Իհարկե, կան որոշակի ռեսուրսներ Ռուսաստանի համար իրավիճակն ավելի վատացնելու համար, բայց դա, ի վերջո, տեղի կունենա Վրաստանը կործանելու գնով։ Մենք շահագրգռված ենք՝ոչ մեկին թույլ չտալ կործանել երկիրը, և հետևել այդ շահին մինչև վերջ»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ իշխող կուսակցության ուղերձները հակասում են Վրաստանի բոլոր գործընկեր երկրների ղեկավարների հայտարարություններին։
«Օկուպացված տարածքներ ունեցող իշխանության կողմից մինչ այժմ արտահայտված որոշակի զգուշավորությունը հասկանալի է բոլորի համար, թեև զգուշությունը երբեք չի բացառել, հատկապես մեզ և մեր երկրում, ոչ արժանապատվությունը, ոչ էլ համերաշխությունը։
Այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է: Երկու օր է իշխող կուսակցությունից հնչող նոր ուղերձները հակասում են մեր բոլոր գործընկեր երկրների պետական ղեկավարների հայտարարություններին։ Մեր պարտվողականությունը [պարտությունն առանց կռվի ընդունելը - խմբ.] համահունչ է միայն ռուսական նարատիվին, արձագանքում է միայն ռուսական քարոզչությանը։ Ես դա չեմ կարող ոչ բացատրել, ոչ հասկանալ, ոչ կիսել»,- ասում է Զուրաբիշվիլին։
Կոբախիձեին պատասխանել են նաև ԱՄՆ-ից: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը, «Վրացական երազանքի» նախագահի հայտարարությունը հնչում է այնպես, կարծես Կոբախիձեն Ռուսաստանի հաղթանակին է երկրպագում:
«Ես կարծում եմ, որ դա ամոթալի է։ Ի սկզբանե ասում էի և շատ պարզ է, որ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի փորձում Վրաստանին ներքաշել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մեջ։ Ընդհանրապես ոչ ոք: Նա պետք է ամաչի ինքն իրենից և դադարեցնի այդ ծիծաղելի հայտարարությունները»,- ասել է Կրամերը։
«Ռուսաստանի կողմից օկուպացված երկրում քաղաքական գործչի համար տարօրինակ է հայտարարություններ անել Բախմուտի վրա Մոսկվայի հարձակման մասին և խոսել «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին, ինչը հաճելի է Կրեմլին։ Ո՞րն է սրա նպատակը»,- ասում է «Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի ծրագրի տնօրեն Ջոն Հերբստը։