Լիտվայի Սեյմի (Խորհրդարանի) փոխխոսնակ, Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսի գնահատմամբ՝ Եվրամիությանն անդամակցելը մեծ քննություն է, որը «Վրացական երազանքի» կառավարությունը չի կարող հանձնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Նախագահի նստավայրում հրավիրված մամուլի ասուլիսում Պավիլիոնիսը պատասխանել է լրատվամիջոցների այն հարցին, թե Վրաստանի կառավարությանն ի՞նչ ազդանշան է տալիս այն փաստը, որ Եվրոպական խորհուրդը, որը պետք է նոյեմբերի 8-ին քննարկեր Վրաստանի հարցը, «ժամանակ չի ունեցել դրա համար»։
«Սա «Վրացական երազանքի» իշխանության արդյունքն է՝ այն ետ է մնում օրակարգից։ Հիշում եմ, երբ «Վարդերի հեղափոխությունից» հետո եկա այստեղ, Վրաստանը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու չեմպիոնն էր։ Հիմա ոչ ոք ժամանակ չունի դա քննարկելու։
Ես բանակցում էի իմ երկրի անդամակցության շուրջ։ Եթե ցանկանում եք միանալ Եվրամիությանը, սա ամենամեծ քննությունն է, որը կարող է ունենալ երկիրը։ Դա միայն Եվրոպական խորհուրդը չէ, միայն Եվրահանձնաժողովը չէ, միայն Եվրոպական խորհրդարանը չէ։ «Այո» պետք է ասի յուրաքանչյուր կառավարություն, յուրաքանչյուր խորհրդարան, նույնիսկ խորհրդարանի կոնկրետ հանձնաժողովներ: Վրաստանի կառավարությունը չի կարող հանձնել քննությունը։
Հիշեք, որ անդամակցության բանակցությունները միջկառավարական համաժողով են, մեկ վետոն բավական է առաջընթացը կասեցնելու համար: Այսպիսով, երբ «Վրացական երազանքը» (ինչ որ «Երազանք») ասում է ձեզ, որ երաշխավորում է անդամակցությունը, նրանք պարզապես ստում են»,- ասել է Պավիլիոնիսը։
Լիտվացի պատգամավորն ընդգծել է, որ Վրաստանում ինքն ու 7 այլ եվրոպական երկրների պատգամավորները փաստացի ներկայացնում են ԵՄ 19 երկրների խորհրդարանները, որոնց անդամները հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո ստորագրել են համատեղ քննադատական հայտարարություն։
Ըստ Ժիգիմանտաս Պավիլիոնիսի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ, «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկի՝ Շալվա Պապուաշվիլիի՝ իրենց հետ հանդիպելուց հրաժարվելու որոշումը «սովետական» է։
«Շատ սովետական է։ Իրականում, ես նկատել եմ, որ այդ միտումը եղել է արդեն երեք-չորս տարի առաջ. ովքեր քննադատում են Վրաստանի իշխանություններին, նրանց չեն հանդիպում։
Ես այստեղ եմ եղել, չգիտեմ քանի անգամ, վերջին երեք տարիներին ոչ մի հանդիպում չեմ ունեցել, գուցե մի փոքր բացառությամբ, երբ հանդիպեցի փոխարտգործնախարարին, բայց սովորաբար, եթե քննադատում ես, դուրս ես մնում։ Սա խորհրդային է»,- ասել է Պավիլիոնիսը։
Վրաստանում են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներն ու անդամները։ Նրանց հյուրընկալել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Որպես այս որոշման պատճառ Պապուաշվիլին նշել է պատվիրակության որոշ անդամների, այդ թվում՝ Ժիգիմանտաս Պավիլիոնիսի «անբարյացակամ վերաբերմունքը»։ Նա պատվիրակության անդամներին մեղադրում է «Եվրոպայի անունից անկարգություններ սերմանելու», ընտրություններին միջամտելու և երկրի սահմանադրությունն անտեսելու մեջ։
