Երբ խոսքը Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության մասին է, նախագահը չի կարող չեզոք լինել. Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպական միության Քաղաքական և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ քննարկել է Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները, ռուսական օրենքի հետևանքները և Սև ծովի անվտանգության հարցերը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում երկրորդ անգամ նախաձեռնված ռուսական օրենքը մարտահրավեր է որակել երկրի համար և նշել, որ օրենքի ընդունումը կազդի քաղաքացիական հասարակության վրա, իսկ Եվրամիության արժեքները պաշտպանող քաղաքացիական հատվածի ոչնչացումը՝ հենց Ռուսաստանի նպատակն է։

«Երբ հարցը վերաբերում է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրությանը, նախագահը չի կարող այստեղ չեզոք լինել»,- ասել է նախագահը։

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ եվրաինտեգրման գործընթացը շատ կարևոր է վրաց ժողովրդի համար և կիսում է Եվրամիության արժեքները։

«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, չնայած այն հանգամանքին, որ դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշում է ընդունել վետո դնել ռուսական օրենքի վրա, եթե այն ընդունվի, թեև «Վրացական երազանքը» խորհրդարանում բավականաչափ ձայներ ունի՝ այն հաղթահարելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):