Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» սահմանադրական փոփոխություններ է պատրաստել, որտեղ հստակ շարադրված են «ընտանեկան արժեքների երաշխիքները և անչափահասների պաշտպանությունը»։ Փոփոխություններն արգելում են հավաքները, կամ անպիսի նյութերի տարածումը, որոնք ուղղված են միասեռականների ընտանեկան հարաբերությունների մասսայականացմանը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Մեր պարտականությունն է մի կողմից պաշտպանել բոլոր մարդկանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ անկախ նրանից, թե որքան ոչ ավանդական և տարբերվող ապրելակերպ ունեն այդ մարդիկ, իսկ մյուս կողմից՝ մենք պետք է նաև շատ սկզբունքորեն պաշտպանենք մեր ընտանեկան արժեքները և ապագա սերունդները՝ կեղծ ազատական քարոզչության սպասվող անուղղելի հետևանքներից»,- ասել է Մդինարաձեն այսօր կայացած ճեպազրույցում։
«Մենք որոշել ենք նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որտեղ հստակ գրված կլինեն ընտանեկան արժեքները և անչափահասների պաշտպանությունը, որից հետո շատ մոտ ապագայում կնախաձեռնենք համապատասխան և ավելի կոնկրետ փոփոխություններ մի քանի տասնյակ օրենքներում։ Օրենսդրության փոփոխությունները, մյուս կողմից, լիովին կհամապատասխանեն Վրաստանի գործող Սահմանադրությանը, սակայն ապագայում, երկարաժամկետ հեռանկարում՝ նշված նպատակների հաստատակամ իրականացման համար նախաձեռնում ենք սահմանադրական փոփոխություններ»։
Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար «Վրացական երազանքը» խորհրդարանում չունի անհրաժեշտ թվով ձայներ։ Մդինարաձեի խոսքով՝ իրենք ամեն ինչ անելու են փոփոխությունների աջակցությունը «եթե ոչ հիմա, գոնե հաջորդ գումարման խորհրդարանում» ապահովելու համար, իսկ օրենքների փոփոխությունները «երաշխավորված կերպով կընդունվեն» ընթացիկ տարում։
«Մեր ընդդիմության ռիսկն է, որ մենք այս տարի չկարողանանք ընդունել սահմանադրական փոփոխությունները, բայց դա կապահովագրենք օրենքով»,- ասել է Մդինարաձեն։
Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ Վրաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածին (ամուսնության իրավունք, մայրերի և երեխաների իրավունքներ) կավելացվի 3-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունն ապահովվում է Վրաստանի սահմանադրական օրենքով, որը Վրաստանի Սահմանադրության անբաժանելի մասն է»։
«Վրացական երազանքը» «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքը ձևակերպել է հետևյալ կերպ.
Հոդված 1.
- Օրենսդրությամբ կարող է կարգավորվել ամուսնության նման միայն այնպիսի հարաբերությունները, որոնք նախատեսում են առնվազն 18 տարեկան մեկ գենետիկ տղամարդու և մեկ գենետիկ կնոջ միություն։
- Անչափահասի որդեգրումը կամ խնամակալությունը թույլատրվում է միայն Վրաստանի Սահմանադրության և օրենսդրությանը համապատասխան ամուսնության մեջ գտնվող ամուսինների կամ հետերոսեքսուալ անձի։
- Արգելվում է անձի սեռը փոխելու հետ կապված ցանկացած բժշկական միջամտություն։
- Պետության կամ տեղական ինքնակառավարման կողմից տրված փաստաթղթում նշվում է միայն իգական կամ արական սեռը, որը համապատասխանում է նրա գենետիկ տվյալներին։
- Պետական իշխանության կամ մասնավոր անձի ցանկացած որոշում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակում է սեռի վրա հիմնված հասկացությունների օգտագործումը, անվավեր է:
- Արգելվում են այնպիսի հավաքները, որոնք ուղղված են միասեռական ընտանեկան կամ ինտիմ հարաբերությունների, ինցեստի, միասեռ զույգի կամ ոչ հետերոսեքսուալ անձի կողմից անչափահասին որդեգրելու կամ խնամակալության, սեռը փոխելու հետ կապված բժշկական միջամտության կամ ըստ սեռի սահմանված հասկացությունների չօգտագործման մասսայականացմանը։
- Արգելվում է այնպիսի բովանդակությամբ ստեղծագործության, ծրագրի կամ այլ նյութի տարածումը, որոնք ուղղված է միասեռական ընտանիքի կամ ինտիմ հարաբերությունների, ինցեստի, միասեռ զույգի կամ ոչ հետերոսեքսուալ անձի կողմից անչափահասին որդեգրելու կամ խնամակալության, սեռը փոխելու հետ կապված բժշկական միջամտության կամ ըստ սեռի սահմանված հասկացությունների չօգտագործման մասսայականացմանը։
- Արգելվում է հանրային կամ մասնավոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացում տրամադրել այնպիսի տեղեկություն, որն ուղղված է միասեռական ընտանիքի կամ ինտիմ հարաբերությունների, ինցեստի, միասեռ զույգի կամ ոչ հետերոսեքսուալ անձի կողմից անչափահասին որդեգրելու կամ խնամակալության, սեռը փոխելու հետ կապված բժշկական միջամտության կամ ըստ սեռի սահմանված հասկացությունների չօգտագործման մասսայականացմանը։
Իշխող կուսակցությունը «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենսդրական փոփոխությունների մասին հայտարարեց փետրվարի 29-ին։ Ընդդիմության մի մասի կարծիքով՝ «Վրացական երազանքը» փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, իսկ մի մասը կարծում է, որ նպատակը խոսքի ազատության սահմանափակումն է։
Ռուսաստանում մոտ երկու տարի է, ինչ գործում է «ԼԳԲՏ քարոզչությունն» ամբողջությամբ արգելող օրենքը։ Մինչ այդ՝ 2013 թվականից «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը» արգելված էր միայն անչափահասների շրջանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված օրենքի համաձայն՝ «ԼԳԲՏ քարոզչության» համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 400 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 5 միլիոն ռուբլի։ Օրենքը տարածվում է տարբեր ոլորտների վրա՝ ներառյալ առցանց և օֆլայն կինոթատրոնները, թատրոնը, լրատվամիջոցները, գովազդային բիզնեսը և սոցիալական ցանցերը։ «Ռոսկոմնադզորն» իրավունք ունի առանց դատարանի որոշման արգելափակել ինտերնետային ռեսուրսները, որոնք պարունակում են «ոչ ավանդական հարաբերությունների» պեդոֆիլիայի և սեռափոխության «քարոզչություն»։