Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթել է երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կայացած մունիցիպալ ընտրություններում։ Քվեաթերթիկների 99,82%-ի հաշվարկից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է 37,74%, իսկ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ 35,49%։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Սա Արդարություն և զարգացում կուսակցության ամենածանր պարտությունն է վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Կուսակցության ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները շրջադարձային են, ոչ թե ավարտական։
«Նախ ընտրական մարաթոնի հաղթողը ոչ թե թեկնածուներն են, այլ Թուրքիան՝ երկրի 85 միլիոն քաղաքացին՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Ցավոք, մայիսի 28-ի ընտրություններում մեր հաղթանակից 9 ամիս անց մենք չստացանք այն արդյունքները, որոնք ցանկանում էինք տեղական ընտրությունների թեստում»,- ասել է Էրդողանը, ով 1994 թվականին ընտրվել է Ստամբուլի քաղաքապետ։
Կիրակի օրը քվեարկության ավարտից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն ձայնով հաղթել է իշխող կուսակցության թեկնածուին։ Արդյունքների համաձայն՝ նա ստացել է ձայների 51 տոկոսը։
«Նրանք, ովքեր չեն լսում ազգի ուղերձը, ի վերջո կպարտվեն։ Այս գիշեր Ստամբուլի 16 միլիոն քաղաքացիներ ուղերձ են հղել թե՛ մեր մրցակիցներին, թե՛ նախագահին»,- ասել է նախկին գործարար Իմամօղլուն՝ ելույթ ունենալով հազարավոր աջակիցների առջև։ Նա քաղաքականությամբ է զբաղվում 2008 թվականից և համարվում է հաջորդ նախագահական ընտրությունների գլխավոր ընդդիմադիր թեկնածուներից մեկը։
Մայրաքաղաք Անկարայում հաղթել է գործող քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մանսուր Յավաշը (60,35%), իսկ Իզմիրում՝ նույն կուսակցության թեկնածու Քեմիլ Տուգայը (48,90%)։
Մարտի 31-ի ընտրություններում գրանցվել է ավելի քան 61 մլն ընտրող։ Երկրում բացվել է 206 845 ընտրատեղամաս։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 78,53%:
«Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հաղթել է 81 նահանգներից 36-ում։
