NDI-ի նոր հետազոտության համաձայն՝ հասարակության հիասթափությունը քաղաքական կուսակցություններից շարունակվում է։ Հարցվածների 62 տոկոսն ասել է, որ ոչ մի կուսակցություն չի ծառայում իրենց շահերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
18-34 տարեկան անձանց միայն 13 տոկոսն է ասում, որ «Վրացական երազանքն» իրենց տեսակետներին ամենամոտն է։ Երիտասարդների 2%-ն այդպիսի կուսակցություն է նշում «Ազգային շարժմանը»։ «Վրացական երազանքը» ամենաշատ աջակիցներ ունի 55+ տարիքային խմբում։
Հարցվածների 54%-ը դրական է գնահատում կառավարության գործունեությունը, 38%-ը՝ բացասական, 6%-ը նշել է, որ չգիտի, իսկ 2%-ը հրաժարվել է պատասխանել։
NDI-ը նշում է, որ 2023 թվականի մարտի համեմատ՝ հոկտեմբերին կառավարության գործունեության դրական գնահատականն աճել է 11%-ով։ Դրական գնահատականն ամենաշատն աճել է գյուղական բնակավայրերում՝ երիտասարդների և չկողմնորոշված ընտրողների շրջանում։
Բնակչության միայն 33%-ն է կարծում, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ։ 25%-ի կարծիքով Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 37%-ը կարծում է, որ այն զարգանում է սխալ ուղղությամբ։ Թբիլիսիի բնակիչները, ընդդիմության կողմնակիցները և կանայք ամենաքննադատականն են երկրի ուղղության նկատմամբ։
Հարցումն իրականացվել է CRRC Georgia-ի կողմից NDI-ի պատվերով 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով։ Հետազոտությանը մասնակցել է 2068 մարդ, միջին սխալի սահմանը +/- 2,2% է: Հետազոտությունը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի լավ կառավարման հիմնադրամի կողմից։