Վրաստանի կառավարության որոշմամբ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները միանվագ 1000 լարի օգնություն կստանան։ Վետերանների գործերի պետական ծառայությունը հայտնել է, որ այսօր երկրում ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 114 մասնակից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին կփոխանցվի 500 լարի օգնություն։ Ընտանիքի անդամ են համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածի ամուսինը և մանկուց հաշմանդամություն ունեցող երեխան, որոնք գրանցված են Վետերանների գործերի պետական ծառայության տվյալների բազայում։
Միանվագ դրամական օգնությունն ապահովում է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ծառայության գործակալությունը, իսկ Թբիլիսիում գրանցվածների համար՝ մայրաքաղաքի քաղաքապետարանը։ Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը չի հրապարակում հատկացված գումարի ընդհանուր չափը։ Անցած տարիներին նույնպես տրվել է 1000 և 500 լարի միանվագ օգնություն։
Վրաստանը վաղը՝ մայիսի 9-ին, կնշի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը։ 1939 թվականին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է 1945 թվականին, Ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի՝ Վերմախտի կապիտուլյացիայով։ Եվրոպայում պատերազմական դրությունն ավարտվել է 1945 թվականի մայիսի 8-ին (Մոսկվայի ժամանակով մայիսի 9-ին), իսկ Ասիայում՝ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։ Պատերազմում զոհվել է մոտ 50 միլիոն մարդ։
Նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության միջև պատերազմը սկսվել է 1941 թվականի հունիսի 22-ին։ Վրաստանից խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 700 հազար զինվոր, նրանցից ավելի քան 300 հազարը ռազմաճակատից ողջ չեն վերադարձել։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նախկին Խորհրդային Միության հանրապետություններից զոհերի ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին։
