Կազբեգիում, Մղինվարծվերի (Կազբեկ) լեռան վրա հայտնաբերվել է երկու լեռնագնացի դի։ Լեռ բարձրացող անձանց դիակները, որոնք հավանաբար Ռուսաստանի կողմից այնտեղ բարձրացել, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն իջեցրել է շաբաթ օրը։ Նրանց ինքնությունը հայտնի չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
Կազբեգիի քաղաքապետ Բակուր Ավսանջարիշվիլիի խոսքով՝ լեռնագնացները հնարավոր է զոհվել են եղանակի վատթարացման հետևանքով։
«Սառույցի վրա՝ դեպի գագաթ բարձրանալիս, մեկ այլ լեռնագնաց է գտել մեկի մարմինը, իսկ հետո, ճոպանի ուղղությամբ գնալով՝ մյուսին։ Երկու օր եղանակը վատացել է, և թվում է, որ նրանք այդ ժամանակ են զոհվել։ Երկու օր առաջ նրանց իջեցրել են ուղղաթիռով։ Այն ժամանակ հայտնի չէր, թե որ երկրի քաղաքացիներ են։ Ամենայն հավանականությամբ, նրանք գագաթը բարձրացել են ռուսական կողմից, քանի որ մեր կողմից այդ ժամանակ ոչ ոք չի բարձրացել»,- «Վրաստանի լուրերին» ասել է Կազբեգիի քաղաքապետը։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ կյանքից զրկելուն։
Մղինվարծվերիի (Կազբեկի) բարձրությունը ծովի մակարդակից 5054 մետր է։ Գագաթին բարձրանալու համար պահանջվում է միջինը 7 ժամ։ 3656 մետր բարձրության վրա գտնվում է օդերևութաբանական կայան, այսպես կոչված, Բեթղեհեմի խրճիթը, որն օգտագործվում է նաև լեռնագնացների կողմից որպես բազային ճամբար։ Ռուսական կողմից գագաթ բարձրանալը տևում է մի քանի օր։
