Ես չեմ ասել, որ ընտրությունների հետաքննությունը պետք է իրականացնեն վրացի պաշտոնյաները. Միլլեր

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Այս տարի մենք մշտապես կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից և վերադառնալ եվրատլանտյան ուղի։ Չենք բացառում հետագա հետևանքները, եթե Վրաստանի կառավարության ուղղությունը չփոխվի։ Վրաստանի գործողությունները որոշում են մեր պատասխանները։ Վրաստանի հետ հարաբերությունները վերանայվում են արդեն մի քանի ամիս։ Մենք արդեն կասեցրել ենք 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Մենք ունենք այլ օգնություն, որը դեռ քննարկման փուլում է»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Միլլերի խոսքով՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, վրաց ժողովուրդը քվեարկության է գնացել ընտրական միջավայրում, որը ձևավորվել է իշխող կուսակցության քաղաքականությամբ, ներառյալ հանրային ռեսուրսների չարաշահումը, ձայների գնումը և ընտրողների ահաբեկումը:

«Սա օգնեց ստեղծել անհավասար խաղադաշտ՝ խաթարելով հասարակության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ: Մենք միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ լիարժեք հետաքննելու ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումները և կոչ ենք անում հարգել խոսքի հիմնարար ազատությունները և խաղաղ հավաքները:

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարող պաշտոնյաներին դիտարկել իրենց ուզած հարաբերությունները եվրատլանտյան հանրության հետ, այլ ոչ թե ամրապնդել այն քաղաքականությունը, որը գովաբանում են ավտորիտարները: Վրաստանի բնակչության ավելի քան 80%-ը ցանկանում է երկիրը ինտեգրված տեսնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Վրաստանի Սահմանադրությունը, որն առաջարկվել և սատարվում է ներկայիս իշխող կուսակցության կողմից, սահմանում է այս ձգտումը՝ միանալ եվրատլանտյան ինստիտուտներին: Բոլոր կուսակցությունները քարոզարշավ են իրականացրել՝ ի պաշտպանություն այս նպատակի, սակայն իշխող կուսակցությունը միջոցներ է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում այս կուրսին։

Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել իր հավատարմությունը եվրաատլանտյան ժողովրդավարական ճանապարհին՝ հարգելով օրենքի գերակայությունը, վերացնելով ընտրական գործընթացի թերությունները, ետ կանչելով և չեղյալ համարելով հակաժողովրդավարական օրենսդրությունը և զգալի ջանքեր գործադրելով ԵՄ-ին անդամակցելու բարեփոխումների առաջարկությունների իրականացման համար», - ասել է Միլլերը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ Վրաստանում անցկացված ընտրությունների հետաքննության հետ կապված խորհրդակցում են եվրոպացի գործընկերների հետ։

«Մենք հստակ ասել ենք, որ ուզում ենք հետաքննություն անցկացնել։ Ես իմ հայտարարության մեջ չեմ նշել, որ այս հետաքննությունը պետք է վարեն վրացի պաշտոնյաները։ Մենք խորհրդակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, թե որն է համապատասխան իրավասու մարմինը նման հետաքննություն անցկացնելու համար»,- ասել է Մեթյու Միլլերը։

Պատասխանելով ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հարցին՝ Միլլերն ասել է, որ այս փուլում ինքը դրա վերաբերյալ գնահատական չունի.

«Ռուսական միջամտության պնդումներից դուրս մենք տեսանք, որ իշխող կուսակցությունը քայլեր ձեռնարկեց, որոնք սահմանափակում էին վրացիների՝ լիովին ազատ և արդար ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Մենք տեսել ենք ընտրակաշառք, տեսել ենք ռեպրեսիաներ, և, իհարկե, սա առանձին խնդիր է, որը կապված չէ ռուսական միջամտության հետ: Մենք վերջին մի քանի տարիների ընթացքում տեսել ենք Ռուսաստանի միջամտությունը իր մի շարք հարևանների ընտրություններում։ Մենք տեսանք, թե ինչպես են միջամտել մեր ընտրություններին։ Մենք շարունակում ենք ակտիվ մոնիթորինգը, բայց ես չունեմ գնահատական, որը կարող եմ տալ այս վերջին ընտրությունների վերաբերյալ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։