Շվեդիայի Եվրոպական միության հարցերով նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը «Վրացական երազանքի» կառավարությանն անվանել է ռեժիմ և ասել, որ հենց նա է փակում Եվրամիության դուռը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
Ռոզենկրանցը մեկնաբանություններ է տվել ԶԼՄ-ներին Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի նիստից առաջ։ Ինչպես նա է ասել՝ մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և աջակցում է ռեժիմի դեմ պատժամիջոցների սահմանմանը։
«Ես հավատում եմ, որ վրաց ժողովուրդը և Վրաստանը որպես երկիր պատկանում են Եվրոպային։ Սակայն շատ պարզ է, որ նրանց ռեժիմն աշխատում է հակառակ ուղղությամբ, և ես լիովին աջակցում եմ պատժամիջոցներին և այլ միջոցներին, որոնք կարող են ձեռնարկվել ռեժիմի դեմ։
Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք ցանկանում ենք հեռանալ ոչ թե վրաց ժողովրդից, այլ այն ռեժիմից, որն այժմ որոշել է չհետևել Եվրամիության հավակնություններին, և դա ցավալի է։ Կարծում եմ, որ կարևոր է մեր միահամուռ աջակցությունը հայտնել վրաց ժողովրդին և Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներին։
Կարևոր է ասել, որ ԵՄ-ն դուռը չի փակում, այս պահին դա անում է ռեժիմը»,- ասել է Ջեսիկա Ռոզենկրանցը։
Դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման վերաբերյալ Ռոզենկրանցը նշել է, որ դա կարևոր ազդանշան կլինի։
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը քննարկել է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և պայմանավորվել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման անհրաժեշտության մասին։ Եվրահանձնաժողովը հենց այս տարի կներկայացնի այս առաջարկը։
Ինչպես ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ-ն կշարունակի կանգնել վրաց ժողովրդի կողքին, այդ թվում՝ Վրաստանի կառավարության ֆինանսավորումն ուղղելով քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին:
Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ սլովակ պաշտոնական գործընկերոջ հետ վետո է դրել Վրաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին պատժամիջոցների ցուցակում ներառելու վրա։ Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Հունգարիայից ու Սլովակիայից բացի պատժամիջոցներին «դեմ են դուրս եկել» նաև Իտալիան, Իսպանիան և Ռումինիան։