Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը պատրաստ է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին լինել «Միացյալ ազգային շարժման» քաղաքական պայքարի առաջնագծում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Պատրաստվում եմ գլխավորել «Ազգային շարժման» քաղաքական գործունեության կոմիտեն, այսպես ասած՝ բորդը։ Ես կլինեմ այս վարչության նախագահը, եթե կուսակցության շարքային անդամները սատարեն։ Վարչությանը կմիանան կուսակցական առաջնորդներ, բայց նաև հասարակական գործիչներ։ Ես պատրաստ եմ այս ընտրություններին լինել մեր քաղաքական պայքարի առաջնագծում։ Այստեղ է լուծվում Վրաստանի լինել-չլինելու հարցը»,- այսօր՝ փետրվարի 9-ին, «Վիվամեդ» կլինիկայից քաղաքային դատարանի դատավարությանը մասնակցելիս ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ սա կլինի առաջին անգամը, երբ ինքն ուղղակիորեն կներգրավվի նախընտրական քարոզարշավին՝ որպես «Ազգային շարժում՝ հաղթանակի հարթակի» ներկայացուցիչ։
«Իհարկե, ես մնում եմ Ուկրաինայի լոյալ քաղաքացի։ Սա ինձ համար կարևոր է, բայց ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Բիձինա Իվանիշվիլին ժամանակին առաջադրվել է որպես Եվրամիության քաղաքացի, և այս նախադեպը կա Վրաստանում։ Այնպես որ, այս նախադեպը նկատի ունենալով, ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մենք անպայման հաղթելու ենք։ Գլխավորն այն է, որ շատ մարդիկ պատրաստվում են գնալ ընտրությունների։ Ես շատ տրամադրված եմ այս պայքարի համար, անկախ նրանից, թե ինչպիսի ֆիզիկական խնդիրներ ունեմ»,- ասել է նախկին նախագահը։
Սաակաշվիլին ողջունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի մասնակցությամբ Եվրոպայի համար «միասնական հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ այժմ քննարկումների ժամանակը չէ.
«Ես չեմ պատրաստվում խորհուրդներ տալ գործող նախագահին։ Ուղղակի ասեմ, որ եթե ես նրա տեղը լինեի, հանրային հարթակը կհանեի փողոց, նույն մարդկանց հետ շենքում հանդիպելը նման է շրջանաձև պտտվելու։ Ազատության հրապարակը հատուկ փոքրացվել է։ Հիպոդրոմը՝ տիկին Սալոմեին ծանոթ վայրը, գործնականում արդեն գոյություն չունի, բայց կա Ռուսթավելի, որը կարելի է լցնել։ Եթե տիկին Սալոմեն հանդես գա այս նախաձեռնությամբ, մենք կաջակցենք դրան»:
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Երրորդ նախագահը մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարին հափշտակելու մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահը չի ընդունում մեղքը և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։
Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Առողջության վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից նա տեղափոխվել է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկա։