Ես Շառլ Միշելին ասացի, որ ընդդիմությունը չունի հանրային աջակցություն. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բուդապեշտում Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Ինչպես հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, «շատ բարեկամական, կառուցողական զրույց» է ունեցել Շառլ Միշելի հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նրան հետաքրքրում էր, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Վրաստանում։ Ես նրան ասացի, թե ինչ վիճակ է այսօր Վրաստանում, ի միջի այլոց, ասացի, որ ընդդիմության համար շատ դժվար է մարդկանց մոբիլիզացնելը, ընդդիմությունը չունի հանրային աջակցություն։

Նման պայմաններում, կարծում եմ, ամեն ինչ շատ ավելի հեշտ կընթանա, քան չորս տարի առաջ։ Ընդդիմությունը ռեսուրս չունի։ Այս դեպքում նա ունի շատ ավելի քիչ ռեսուրսներ, քան ուներ չորս տարի առաջ։

Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին, ապա ես Շառլ Միշելին կրկնեցի, որ մենք բացարձակապես բաց ենք ցանկացած քննարկման համար, մենք բացարձակ ճկուն ենք։ Մենք քննարկումների մեր պատրաստակամությունն ենք հայտնել Շառլ Միշելին, և սա մեր բաց դիրքորոշումն է»,- լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի և Միշելի հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Եվրոպական խորհրդի նախագահը չի արձագանքել հանդիպմանը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
  • «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
  • «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
  • «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)

Ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրությունները «ամբողջովին կեղծված են»։ Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ և խախտումների միջազգային հետաքննություն։

Եվրամիությունը չի շնորհավորել «Վրացական երազանքին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հոկտեմբերի 27-ին Շառլ Միշելը կոչ է արել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան գերատեսչություններին «արագ, թափանցիկ և անկախ» հետաքննել ընտրախախտումները և մեղադրանքները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։