Էստոնիայի խորհրդարանը (Ռիյգիկոգու) 88 ձայնով հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Ուկրաինայի տարածքների բռնակցումը և ճանաչում է Ռուսաստանը որպես ահաբեկչական ռեժիմ։ Էստոնիայի օրենսդիրների կարծիքով՝ «Վագներ խումբը», ինչպես նաև այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված ուժերը, որոնք ձևավորվել են Ռուսաստանի կառավարության աջակցությամբ և կռվում են Ուկրաինայում, պետք է ճանաչվեն որպես ահաբեկչական կազմակերպություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Խորհրդարանը հայտարարել է, որ Էստոնիան երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը ագրեսիայի և կեղծ հանրաքվեների միջոցով։
«Պուտինի ռեժիմը միջուկային հարձակման սպառնալիքով Ռուսաստանը վերածել է խաղաղության ամենամեծ սպառնալիքի թե՛ Եվրոպայում, թե՛ ամբողջ աշխարհում։ Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի խորհրդարանի կոչը, որը ռուսական ռեժիմը հռչակում է որպես ահաբեկչական ռեժիմ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ահաբեկչության պետական հովանավոր, որի գործողություններին մենք պետք է համատեղ դիմադրենք։ Ռիյգիկոգուն միջազգային հանրությանը կոչ է անում հանդես գալ նմանատիպ հայտարարություններով։
Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին համարձակորեն մեծացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Դա անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության ագրեսիային դիմակայելու և նրա տարածքում Ուկրաինայի ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելու համար։ Նաև անհրաժեշտ է մեծացնել Ուկրաինային հումանիտար օգնությունը և աջակցել երկրին հետպատերազմյան վերականգնման ժամանակ»,- ասված է Էստոնիայի խորհրդարանի հայտարարության մեջ։
Ռուսաստանի Դաշնությունը Լիտվայի և Լատվիայի կողմից արդեն ճանաչվել է ահաբեկչությանն աջակցող պետություն։ Բացի այդ, հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը հռչակվում է որպես ահաբեկչական ռեժիմ։ Վեհաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներին կոչ է անում արագացնել հատուկ միջազգային տրիբունալի ստեղծումը, Ռուսաստանի ներկա ռեժիմը ճանաչել որպես ահաբեկիչ և Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության անհրաժեշտ համակարգեր։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Վրացական երազանքի» ներկայացուցիչը չի աջակցել հիշյալ բանաձևին։ Վրաստանի իշխող կուսակցությունում դա բացատրել են նրանով, որ նույն բանաձևում որպես լրացում է ներառվել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղբանտարկյալ համարելու մասին գրությունը։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն, պատասխանելով հարցին, թե Վրաստանը կկիսի՞ Պուտինի ռեժիմը որպես ահաբեկչական ռեժիմ ճանաչելու բանաձևի կոչը, պատասխանել է. «Մեր հիմնական ռազմավարական գործընկերները դեռ նման որոշում չեն կայացրել։ Կսպասենք միջազգային հանրության դիրքորոշումներին: Տեսնենք, դրանից հետո կարող ենք տարբեր հարցեր քննարկել, սակայն միջազգային հանրությունն այս թեմայով որևէ դիրքորոշում չի արձանագրել»։