«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեի խոսքով, երեկ հայտարարված հանրահավաքի օրվա վերաբերյալ դիրքորոշման մեջ տարբեր կարծիքներ են եղել, իսկ նոյեմբերի 4-ը «կոնսենսուսային տարբերակն է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Այն, ինչ հայտարարվել է, այն է, որ երկուշաբթի երեկոյան մեծ հանրահավաք է լինելու։ Տեսա, որ տարբեր կարծիքներ կային, թե երբ պետք է լինի։ Մեզ մոտ ամսաթվի վերաբերյալ տարբեր կարծիքներ կային։ Շատ քննարկումներ եղան, թե որ օրն է ավելի լավը: Պետք է հասկանանք նաև, որ մարդիկ շատ են, կան երեք քաղաքական խմբեր, որոնց մեջ կան բազմաթիվ այլ քաղաքական խմբեր։ Պետք է հասկանալ, որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Ուստի սա եղել է կոնսենսուսային տարբերակ։
Ինչ վերաբերում է պլանին, ապա երկուշաբթի օրը ինչ-որ բան կհայտարարվի, բայց ես պլանի շատ տարբերակներ չեմ տեսնում։ Եթե ինչ-որ ակնկալիք կա, որ կլինի ամենօրյա, ամենժամյա գրավոր ծրագիր, ապա նման ծրագիր բնության մեջ չի կարող լինել:
Կան որոշ գործընթացների զարգացման հնարավոր սցենարներ, որտեղ նույնպես շատ տարբերակներ չկան»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում։
Ջափարիձեի խոսքով, երեք քաղաքական խմբերը հիմնականում ավարտել են ապացույցների հավաքագրման իրենց աշխատանքը. «մի մեծ փաթեթ է կազմվել, որը կուղարկվի բոլոր դիտորդական առաքելություններին և բոլոր արևմտյան գործընկերներին»:
«Հիմա մենք հաջորդ փուլում ենք։ ԿԸՀ-ն, իմ կարծիքով, կրիտիկական պահ է լինելու։ Ըստ օրենսդրության՝ նրանք մինչև նոյեմբերի 21-ը պետք է հրապարակեն ամփոփ արձանագրությունը և կնիք դնեն, որ ճանաչում են այս գրաված թվերը։ Ուստի կարծում եմ, որ գործընթացը՝ բողոքի ակցիան և ամեն ինչ սկզբից մինչև վերջ պետք է կենտրոնացվի ԿԸՀ-ի և Կալանդարիշվիլիի վրա։ Ես չգիտեմ՝ դա պլան է կոչվում, թե ոչ, բայց կարծում եմ, որ դա այն է, ինչ պետք է անել: Եթե համարձակվի ու կատարի ռուսների պատվերը, էլի այս թվերը կգրի, սրա հաջորդ փուլը կլինի, որ այս իբր ընտրվածների խորհրդարանը պետք է նիստ գումարի։ Ուզում եմ ասել, որ ոչ ոք չի պատկերացնում ներկայիս քաղաքական գործընթացից դուրս ինչ որ բան ներկայացնել։ Սա այն ծրագիրն է, որը պետք է կատարվի այս պահին»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն։
Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր միավորումները՝ «Ուժեղ Վրաստանը», «Միասնություն՝ ազգային շարժումը» և «Կոալիցիան հանուն փոփոխություններին» երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, ժամը 19:00-ին Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք են կազմակերպել։ Ինչպես հայտարարել են առաջնորդները հոկտեմբերի 31-ին հրավիրված հատուկ ճեպազրույցում, իրենց գործողությունների ծրագիրը կհայտարարվի հանրահավաքի ժամանակ։
