Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», և եթե Հայաստանը համաձայնի, «Ադրբեջանն անմիջապես կսկսի երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնել Վրաստանում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ալիևը կառավարական պատվիրակության հետ հոկտեմբերի 8-ին Վրաստանում էր։
«Մենք զրույց ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման մասին։ Անցյալ ամիս մենք վերականգնեցինք ողջ երկրի ինքնիշխանությունը, և այսօր պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ, որ մենք կհասնենք դրան և
դրանով մենք կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ տեղի կունենա եռակողմ համագործակցություն՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներգրավմամբ։
Դա կլինի հաջող համագործակցություն էներգետիկայի, առևտրի, ներդրումների և շատ այլ ոլորտներում։ Այս հնարավորությունը մեզ պակասում էր, ընկերներ, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ օկուպացված էր։ Իհարկե, այս իրավիճակը թույլ չէր տալիս մեզ քայլեր ձեռնարկել դեպի նորմալացում, բայց եկել է ժամանակը, պահը հասունացել է, որպեսզի չկորցնենք այս հնարավորությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի ելույթից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է մասնակցել խաղաղության գործընթացին։
«Ցանկանում եմ իմ մեծ հույսը հայտնել, որ շատ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Կարծում եմ՝ դա կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, որը բարգավաճում կբերի մեր ժողովուրդներին։ Վրաստանն այս գործընթացում միշտ, իհարկե, չեզոք, անաչառ դիրք է գրավել։ Հիմա էլ մենք պատրաստ ենք մեր դերը կատարել, նպաստել բարեկամական ձևաչափի կայացման գործընթացին՝ լինի դա միջնորդական, թե ֆասիլիտացիոն միջոց։
Մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրները, պետք է կարողանանք ինքնուրույն որոշել տարածաշրջանի հարցերը և մեր հետագա զարգացումը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկության համաձայն՝ դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը քննարկել են Միջին միջանցքի զարգացման հեռանկարները, որի վրա Վրաստանը և Ադրբեջանն աշխատում են Ղազախստանի Հանրապետության հետ համակարգված՝ այս միջանցքը արագ զարգացնելու համար, որը ենթադրում է երկաթուղիների արդիականացում, նավահանգիստների ընդլայնում և կառուցում, ճանապարհների արդիականացում և զարգացում։
Սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղում սկսած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանն հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին, որից հետո էթնիկ հայերը զանգվածաբար լքեցին տարածաշրջանը և տեղափոխվեցին Հայաստան՝ ապրելու իրենց հարազատների մոտ կամ ժամանակավոր կացարաններում։ Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապրում էր 120 հազար մարդ։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ տարածաշրջանում հազարից ավելի հայ չի մնացել։