Եթե ​​կա որևէ ոչ թափանցիկ հիմնադրամ, դա հենց NED-ն է. Պապուաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Եթե կա որևէ ոչ թափանցիկ հիմնադրամ, դա հենց ԱՄՆ-ի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն է՝ NED-ը»,- այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին NED-ի ղեկավարի այն հայտարարությանը, թե իրենց ծրագրերի ֆինանսները թափանցիկ են։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պապուաշվիլին կազմակերպությանը կոչ է անում «վրացի ժողովրդի» համար բացահայտել, թե ինչ նախագծեր են ֆինանսավորում։

«Երբ ասում են, որ օգնում են վրաց ժողովրդին, ոչ ոք վրացի ժողովրդին չի ասում, թե ինչում են օգնում։ Ցավոք, այն մինչ օրս չի հրապարակվում։ Նրանց կողմից ֆինանսավորվող նախագծերը թաքցվում են և, ցավոք, չեն հրապարակվում։ Սա, իհարկե, չի համապատասխանում թափանցիկության ոչ մի չափանիշի։ Այն չի համապատասխանում ամերիկյան կամ որևէ չափանիշի, նույնիսկ թափանցիկության ամենացածր չափանիշին»,- լրագրողներին ասել է Շալվա Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ NED-ը ֆինանսավորում է «կուսակցական» հասարակական կազմակերպությունները։ «Սա հասարակական կազմակերպություն է, որը ղեկավարում է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Նաթիա Մեզվրիշվիլին, նա է հիմնադրել։ Սա, օրինակ, «Սովլաբն» է, որտեղ առաջատարը Գիորգի Կանդելակին է։ Դրանք են, օրինակ, «Հանուն ժողովրդի» և «Պրոգրես կենտրոնը», որոնք Անա Դոլիձեն է հիմնել։ Այս բոլոր «էնջեոների» հիմնադիրներն ու ղեկավարները քաղաքական գործիչներ են, կուսակցության առաջնորդներ։ Այս բոլոր կուսակցական առաջնորդները դրսից փող են դրել իրենց գրպանները»,- ասել է Պապուաշվիլին։

Մարտի 6-ին «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքները հեռարձակել են NED-ի նախագահ Քենեթ Վոլակի մեկնաբանությունը, որում նա հերքում է հիմնադրամի կողմից Վրաստանում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը։

«Քաղաքացիական հասարակության խմբերն իրավունք ունեն ներգրավվել քաղաքական գործընթացներում։ Եթե ​​նրանք քաղաքական կուսակցության անդամ են կամ պայքարում են քաղաքական իշխանության համար, նրանք այլևս քաղաքացիական հասարակության կազմակերպություններ չեն: NED-ի գործունեությունը ներառում է ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելը: Եթե ​​քաղաքացիական հասարակության կազմակերպությունը որոշի դառնալ քաղաքական կուսակցություն, ապա NED-ը չի աջակցի նրան: Ես ապացույցներ չեմ տեսել, որ քաղաքացիական կազմակերպությունը ֆինանսավորում է կուսակցությանը։ NED-ի կողմից աջակցվող կազմակերպություններն իրականում չեն ֆինանսավորում քաղաքական կուսակցությունները»,- ասել է Վոլակը, ով Թբիլիսիում մասնակցել է Ռոնդելի անվտանգության համաժողովին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը օտարերկրյա դոնոր կազմակերպություններին մեղադրում է վրացական քաղաքական կուսակցությունների անօրինական ֆինանսավորման և ընտրություններին միջամտելու մեջ։ Մի քանի օր առաջ նա մեղադրել է Եվրամիության հիմնադրած կազմակերպությանը՝ «Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամին»՝ EED-ին։ Ինչպես ասել է Շալվա Պապուաշվիլին, «կարևոր չէ՝ միջամտությունը կլինի Ռուսաստանից, միջամտությունը կլինի Ռուսաստանի տարածքից, Եվրամիության տարածքից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ցանկացած միջամտություն վրաց ժողովրդի ընտրություններին միջամտություն է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):