Նշանակություն չունի՝ ընտրություններին կմիջամտեն Ռուսաստանից, ԵՄ-ից, թե Ամերիկայից․ Պապուաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օտարերկրյա դոնոր կազմակերպություններին, այդ թվում՝ «Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամին», մեղադրում է խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։ Նրա խոսքով՝ նշանակություն չունի՝ միջամտությունը Ռուսաստանի տարածքից է, Եվրամիությունից, թե Ամերիկայից, այն պետք է դադարեցվի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ընդդիմադիր կուսակցությունները կեղծ «էնջեոների» միջոցով սխեմա են ստեղծել՝ անօրինական հանգանակություններ ստանալու համար։ Ապօրինի նվիրատվություն էլ կա, անպօրինի նվիրատվություն էլ։ Այստեղ խոսքը դրսից ֆինանսավորման մասին է։ Փաստացի, այն, ինչ մենք ենք տեսնում, այն է, որ ընդդիմության մի ստվար զանգված ուղղակիորեն ֆինանսավորվում է դրսից։ Հաշվի առնելով, որ ունենք ընտրական տարի, սա համարժեք է Վրաստանի ընտրություններին արտաքին միջամտությանը։

Արտաքին միջամտությունն այս ընտրություններում սպասվող սպառնալիքներից մեկն է։ Այս սպառնալիքն առաջին հերթին գալիս է Ռուսաստանից, իհարկե, բայց ընդգծում եմ՝ նշանակություն չունի, թե որտեղից է միջամտությունը։ Կլինի միջամտություն Ռուսաստանից, միջամտությունը կլինի Ռուսաստանի տարածքից, Եվրամիության տարածքից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ցանկացած միջամտություն՝ միջամտություն է վրաց ժողովրդի ընտրություններին և դա ռուսական ոճ է»,- ասել է Պապուաշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում։

Շալվա Պապուաշվիլին կոչ է արել դոնոր կազմակերպություններին, որոնք, ըստ նրա, թաքնված սխեմայի մասնակիցներ են, դադարեցնել ֆինանսավորումը։

«Կան այդպիսինները։ Մեկին մասին նշեմ՝ «Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամը»` EED-ն, որը Վրաստանում իր ծախսերն է արել, չի ներկայացնում վրաց հասարակությանը կամ ԵՄ քաղաքացիներին, և կարծես ուղղակիորեն ֆինանսավորում է քաղաքական կուսակցություններին և միջամտում ընտրություններին։

Ինչպես գիտեք, ընտրությունների պատշաճ անցկացումը 9 կետերի մասերից մեկն է, և այստեղ մենք միայնակ չենք կարող զբաղվել այս խնդրով։ Այստեղ պետք է միջամտի Եվրամիությունը, նրա ներկայացուցչությունը, Եվրահանձնաժողովը, քանի որ EED-ը Եվրոպական միության հիմնադրած ինստիտուտ է, որի կառավարման մեջ մեծապես ներկայացված են եվրոպացի խորհրդարանականները, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժման» հետ սերտ կապ ունեցողները։

Եթե ​​կա ակնկալիք, և մեր ընդհանուր կամքն է, որ ընտրությունները լինեն արդար և ազնիվ, դրա համար անհրաժեշտ է արգելել, դադարեցնել Վրաստանում կուսակցությունների ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը եվրոպական ալիքներից։ Սա Եվրամիության պատասխանատվությունն է։ Եթե ​​այդ ալիքները չկանգնեցվեն, և քաղաքական կուսակցությունները ֆինանսավորվեն, դա կվնասի ընտրություններին և կմիջամտի վրաց ժողովրդի ընտրությանը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Շալվա Պապուաշվիլին մեղադրել է «Արդար ընտրություններին»՝ ISFED-ին և հասարակական կազմակերպություններին, որոնք նախընտրական միջավայրի մոնիտորինգ են անցկացնում։ Նրա խոսքով՝ «Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները «վախենում են» ուսումնասիրել կուսակցությունների ֆինանսները, քանի որ «իրենց դոնորները ներգրավված են վրացական քաղաքականության ֆինանսավորման և Վրաստանի ընտրություններին միջամտելու անօրինական սխեմաներում»։

«Իրականում այս կազմակերպությունները, որոնք մենաշնորհել են Վրաստանում դրամաշնորհային շուկան, չեն հետապնդում վրաց ժողովրդի շահերը, քանի որ վրաց ժողովրդի շահերից է բխում, որ նրանք վերահսկեն կուսակցությունների ֆինանսները, ոչ թե հետապնդեն իրենց դոնորների շահերը»,- ասել է Պապուաշվիլին։

«Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամը», որը ստեղծվել է 2013 թվականին Եվրամիության և ԵՄ անդամ երկրների կողմից որպես անկախ միջազգային վստահության հիմնադրամ, նպատակ ունի աջակցելու ժողովրդավարությանը Եվրոպական հարևանության երկրներում։ Այն ֆինանսավորում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ժողովրդավարությունը խթանող շարժումները, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին: Համաձայն EED կայքում հրապարակված տեղեկության՝ աջակցությունը կարող է ներառել նաև նորաստեղծ կամ չգրանցված կազմակերպություններ, ոչ պաշտոնական հարթակներ, երիտասարդական խմբեր և անհատներ: Մասնավորապես՝ «Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամը» աջակցում է նրանց, ում չեն կարող օգնել այլ դոնորները և Եվրամիության գործող գործիքները։ EED-ը նշում է, որ աջակցությունը կախված է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունից, մարդու իրավունքների հարգումից և ոչ բռնության սկզբունքներին հավատարիմ մնալուց:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):