«Մի բան պարզ է՝ Վրաստանի համար Եվրամիությանն անդամակցելու դուռը բաց է, բայց եթե կառավարությունը շարունակի նույն ճանապարհը, շարունակի անել այն, ինչ անում է, այս դուռը կփակվի։ Արդյունքների համար վրաց ժողովուրդը կվճարի, կտուժի նրանով, որ եվրոպական հեռանկարը կկրճատվի, կամ նույնիսկ կչեղարկվի։ Մենք խոսում ենք լուրջ բաների մասին։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Եվրամիության դուռը բաց չի լինի»,- Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի մեկնարկից առաջ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Խորհրդում այսօր քննարկվելու է Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Ինչպես լրագրողներին է ասել Բորելը՝ ինքը փաստաթուղթ կներկայացնի 27 երկրների արտաքին գործերի նախարարներին, որտեղ թվարկված են այն տարբերակները, թե ինչ կարող է անել ԵՄ-ն Վրաստանի հետ կապված «կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում»։
Հարցին, թե այսօր սպասվո՞ւմ է Վրաստանի վերաբերյալ որոշումների կայացում, Եվրամիության բարձր ներկայացուցիչն ասել է՝ «ոչ»։
«Օպերատիվ որոշումները՝ այսօր՝ ոչ։ Որովհետև այսօր կողմնորոշիչ բանավեճ է։ Ինչպես ասացի, ես սեղանին եմ դնում ամբողջական վերլուծություն, թե ինչ կարող ենք անել, և նախարարները քննարկում են դա։ Այնպես որ, այսօր կոնկրետ որոշումների մի սպասեք, սա քաղաքական կողմնորոշման բանավեճ է։
Սակայն, կարճաժամկետ հեռանկարում կան միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել, օրինակ՝ դադարեցնել Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը (European Peace Facility), կամ բարձր մակարդակի քաղաքական շփումները։ Կամ քննարկվում է դադարեցնել ֆինանսական աջակցության այն մասը, որն ուղղակիորեն գնում է կառավարությանը:
Մենք չենք ցանկանում ազդել քաղաքացիների վրա։ Մենք չենք ցանկանում ավելի շատ ցավ պատճառել խաղաղ բնակչությանը, բայց կան լուծումներ, և դրանք նշված են: Օրվա վերջում կարող եմ ասել, թե ինչպիսին կլինի նախարարների արձագանքը իմ առաջարկներին»,- ասել է Բորելը։
«Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը, չնայած բողոքի մեծամասշտաբ ակցիաներին, արևմտյան գործընկերների կոչերին ու նախագահի վետոյին, վերջնական ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, իսկ Եվրամիությունը սկսեց քննարկել պատասխան միջոցներ։
