Եթե ​​ռուսական օրենքը գործարկվի և ընտրություններն ազատ չլինեն, մենք միջոցներ կձեռնարկենք․ Կարպենտեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ օգնական, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական դեպարտամենտի ղեկավար Մայքլ Կարպենտերը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կառավարության գործողություններն անընդունելի են, և եթե այն շարունակի խարխլել քաղաքացիական հասարակությունը, գործարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, եթե ընտրությունները չլինեն ազատ և արդար, ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ կձեռնարկի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այս մասին Կարպենտերը հայտարարել է Վարշավայի անվտանգության ֆորումում՝ ի պատասխան պատգամավոր, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի հարցին։ Դեկանոիձեն հարցրել է նրան, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը դիտարկում է «ակտիվ միջոցներ» ընտրություններից առաջ ընդդեմ Բիձինա Իվանիշվիլիի, «ով իսկապես գողանում է վրաց ժողովրդի կամքը»։

«Այն, ինչ հիմա անում է «Վրացական երազանքի» կառավարությունը, Վրաստանը 180 աստիճանով հեռացնում է եվրատլանտյան ինտեգրումից։

Եթե ​​նրանք շարունակեն քաղաքացիական հասարակությունը խարխլելու, հիմնարար ազատությունները ոտնահարելու, «օտարերկրյա գործակալների» օրենքների կիրառման իրենց ճանապարհը, և եթե ընտրություններն ազատ ու արդար չլինեն, նրանք շուտ չեն մտնի ՆԱՏՕ կամ ԵՄ, և մենք կշարունակենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպիսին մեր վիզային քաղաքականությունն է և գլոբալ Մագնիտսկիի պատժամիջոցները, որոնք ենթադրում են հետևանքների այն մարդկանց համար, ովքեր խախտում են ժողովրդավարական նորմերը:

Չի կարող այդքան մեծ անջրպետ լինել վրաց ժողովրդի՝ եվրատլանտյան ապագայի ձգտումների և այն ամենի միջև, ինչ անում է կառավարությունը։ Ես ուզում եմ միանգամայն հստակ ասել՝ այն, ինչ մենք տեսնում ենք տեղում, անընդունելի է»,- ասել է Կարպենտերը։

Այն բանից հետո, երբ մայիսի վերջին Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունեց քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները սահմանափակող  այսպես կոչված «գործակալների» մասին ռուսական օրենքը, դադարեցվեց Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը, և ԱՄՆ-ը սկսեց Վրաստանի հետ համագործակցության «համապարփակ վերանայում»։

Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ավելի քան 90 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ օրենսդիրների, ովքեր սատարում են ռուսական օրենքը և այն մարդկանց, ովքեր ներգրավված են ապատեղեկատվության տարածման մեջ։ Բացի այդ, գանձապետարանը պատժամիջոցներ է սահմանել և «Մագնիտսկու ցուցակում» է ներառել երկու ներկայիս բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաների, ինչպես նաև ռուսամետ Alt-Info խմբավորման երկու առաջնորդների: «Ամերիկայի Ձայնի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։