Եթե Ռուսաստանում ահաբեկչությունները շարունակվեն, մենք կոշտ պատասխան կտանք. Պուտին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի ռմբակոծությունները Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պատասխանն էին։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պուտինի խոսքով՝ եթե Ուկրաինայի իշխանությունները փորձեն «ահաբեկչական գործողություններ» իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում, պատասխանը խիստ կլինի։

«Երեկ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ինձ զեկուցեց Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած դիվերսիայի հետաքննության նախնական արդյունքները։ Դատաբժշկական և այլ փորձաքննության տվյալները, ինչպես նաև օպերատիվ հետախուզությունը ցույց են տալիս, որ հոկտեմբերի 8-ի ռմբակոծությունները ահաբեկչական գործողություն են, որը նպատակ ունի ոչնչացնել ռուսական քաղաքացիական, կարևոր ենթակառուցվածքները: Ակնհայտ է, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, կատարողները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։

Կիևի ռեժիմն իր գործողություններով փաստացի իրեն դրել է միջազգային ահաբեկչական կազմավորումների՝ ամենաօդիոզ խմբավորումների կողքին։ Այս տեսակի հանցագործությունն անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։

Այսօր առավոտյան, պաշտպանության նախարարության առաջարկով և ՌԴ գլխավոր շտաբի պլանի համաձայն, բարձր ճշգրտության հեռահար օդային, ծովային և ցամաքային զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Մեր տարածքում ահաբեկչական հարձակումների փորձերը շարունակվելու դեպքում ռուսական կողմի պատասխանը կլինի խիստ և իր մասշտաբով համապատասխան Ռուսաստանին սպառնացող վտանգին։ Դրանում ոչ ոք չպետք է կասկածի», - ասել է Պուտինը։

Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում տագնապ է հայտարարվել: Ռուսական ռազմական ուժերը ռմբակոծել են Կիևը, Լվովը, Զապորոժյեն, Դնեպրոպետրովսկը, Նիկոլաևը, Ժիտոմիրը, Խմելնիցկին, Կրիվոյ Ռոգը և Խարկովը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ «ահաբեկչական պետություն Ռուսաստանի Դաշնությունը» զանգվածային հրթիռային և օդային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Զալուժնիի Ռուսաստանն առավոտյան 75 հրթիռ է արձակել, որից 41-ը չեզոքացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկին Կիևի փողոցներում տեսագրված տեսանյութում նշել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել իրանական «Շահիդներով»: Զելենսկու խոսքով, Ռուսաստանն ունի երկու թիրախ՝ երկրի էներգետիկ օբյեկտներն և բնակչությունը։

Ուկրաինայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Կիևի վրա հարձակման ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 12-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը հոկտեմբերի սկզբից ծրագրում էր հարձակումներ իրականացնել Ուկրաինայի մայրաքաղաքի և ենթակառուցվածքների վրա։ Մասնավորապես, ըստ հետախուզության տվյալների, ռուսական օկուպացիոն ուժերը հոկտեմբերի 2-ին և 3-ին Կրեմլից հրաման են ստացել նախապատրաստվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա զանգվածային հրթիռային հարձակումների։ «Որպես թիրախ են ճանաչվել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքները և Ուկրաինայի խիտ բնակեցված քաղաքների կենտրոնական տարածքները: Հոկտեմբերի 8-ին «Էնգելսի» օդանավակայանից «Օլենիա» օդանավակայան են տեղափոխել 3 «Տու-160» ռազմավարական ռմբակոծիչներ՝ հագեցած «X-101» թևավոր հրթիռներով։ Սևաստոպոլում տեղակայվել է թևավոր հրթիռների 6 գնացք՝ 40 «Կալիբրի» հրթիռներով։

Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ «ահաբեկչական պետության» գլխավոր նպատակը ՋԷԿ-երի ոչնչացումն էր, ուկրաինացիների շրջանում խուճապ ստեղծելը և եվրոպական հանրությանը վախեցնելը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։