Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Այս մասին տեղեկատվությունը Euronews-ին հաստատել են Ադրբեջանի կառավարության աղբյուրները։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, որից 25-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է երկկուսակցական «MEGOBARI Act»-ը
Ըստ Euronews-ի՝ Ադրբեջանի կառավարության աղբյուրները բացառիկ կերպով իրենց ասել են, որ հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ Գրոզնիում անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվել։ Հրթիռը պայթել է մարդատար ինքնաթիռի մոտ և վիրավորվել են անձնակազմի անդամներն ու ուղևորները։
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները, չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու պահանջին, խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական ոչ մի օդանավակայանում և հորդորել են Կասպից ծովով թռչել Ղազախստանի Ակտաու քաղաքի ուղղությամբ։
Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը ճնշվել են ծովի վրայով թռիչքի ժամանակ։
Euronews-ի բացառիկ տեղեկատվությունը համընկնում է սոցիալական ցանցերում և ռուսական լրատվամիջոցներում մինչ այդ տարածված վարկածի հետ։ Բլոգերների ու ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ ինքնաթիռի փրկված հատվածի վրա անցքերը առաջացել են զենիթահրթիռի վնասող տարրերից։
«Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինչպես պարզաբանել են Չեչնիայի օդանավակայանից, մառախուղի պատճառով ինքնաթիռը ուղղություն է բռնել դեպի Մախաչկալա, իսկ հետո այն թռչել է դեպի Ակտաու։
«Ռոսավիացիայի» հաղորդագրության համաձայն՝ «ինքնաթիռում թռչունների հետ ինքնաթիռի բախման պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով նրա հրամանատարը որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան և որպես այդպիսին ընտրել է Ակտաուն»։
Կուրսի փոփոխության իրական պատճառը կարող է լինել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Գրոզնիում։
«Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը, բայց դա չարեց։ Ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից, և այն ուղարկվել է Ղազախստան՝ Գրոզնիում վայրէջք կատարելու և մարդկանց փրկելու փոխարեն»,- ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ավիավթարի հետևանքով զոհված 22 ուղևորների և անձնակազմի 3 անդամների ցուցակը։ 19 տղամարդկանց և 6 կանանցից ամենաերիտասարդը 19 տարեկան է։
Embraer 190 ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ զոհվածների թվում ՌԴ յոթ քաղաքացի կա։