Եվրահանձնաժողովն այսօր ընդունել է ընդլայնման տարեկան փաթեթը, որը գնահատում է տասը երկրների, այդ թվում՝ Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
Վրաստանի վերաբերյալ զեկույցի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց 2023 թվականի դեկտեմբերին, նրա ԵՄ անդամակցության գործընթացը դե ֆակտո դադարեցվել է 2024 թվականի գարնանից՝ Վրաստանի կառավարության ձեռնարկած գործողությունների պատճառով։
Եվրահանձնաժողովը նշում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հայտնաբերել է թերություններ, այդ թվում՝ ընտրական օրենսդրական վերջին փոփոխությունները, քվեարկության գաղտնիության հետ կապված հաճախակի խախտումները, ընթացակարգային անհամապատասխանությունները, ընտրողների ահաբեկումը և ընտրողների վրա ճնշումները, որոնք բացասաբար է ազդել գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա։ Եվրահանձնաժողովը նշում է, որ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները հաստատում են համապարփակ ընտրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչն արդեն քննարկվել է նախորդ առաջարկություններում։
«Թեև ԵՄ ինտեգրումը մնում է հայտարարված քաղաքականության նպատակը, անցյալ տարվա բարեփոխումները և որոշ զարգացումներ համահունչ չեն եղել այս նպատակին, և կառավարության կողմից սահմանափակ քաղաքական ուշադրություն է մոբիլիզացվել ԵՄ օրակարգը առաջ մղելու համար: Վրաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց մտադրությունները՝ փոխելով այս գործողությունը»,- ասվում է զեկույցում։
Փաստաթղթում կարդում ենք, որ 2024 թվականի ապրիլին խորհրդարանի կողմից արագացված ընթացակարգերով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք թույլ են տալիս օֆշորային միջոցները Վրաստան փոխանցել առանց հարկերի, չեն համապատասխանում լավագույն միջազգային փորձին։
Հանձնաժողովը նշում է, որ Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել օրենքը ամբողջությամբ չեղարկել։
«Օրենքը խաթարում է միավորվելու և արտահայտվելու ազատությունը, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հանրային գործերին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև խտրականության արգելքը։ Հաշվետվությունների ծանրակշիռ պահանջները և Արդարադատության նախարարությանը տրված լայն լիազորությունները՝ վերահսկելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լրատվամիջոցները, մեծացնում են ընտրովի և կամայական կիրարկման վտանգը:
Աճել են քաղաքացիական հասարակության ակտիվիստների, քաղաքական առաջնորդների և լրագրողների նկատմամբ ահաբեկման, սպառնալիքների և ֆիզիկական հարձակումները, հատկապես օրենքի դեմ ցույցերի համատեքստում։ Գործողությունների մեծ մասը դեռ պատշաճ հետաքննված չէ։ Ակնկալվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը էլ ավելի կսահմանափակի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը և կնվազեցնի նրանց ներգրավվածությունը օրենսդրական և քաղաքականության մշակման գործընթացում»,- զեկույցում ասվում է, որ հաջորդ տարի Վրաստանը պետք է չեղարկի նշված օրենքը։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հետ Վրաստանի համատեղելիության մակարդակը դեռևս զգալիորեն ցածր է՝ 49%։
Հանձնաժողովի այսօրվա առաջարկներն այժմ պետք է քննարկի Եվրոպական խորհուրդը և որոշում կայացնի ընդլայնման գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ: