Այսօրվա քվեարկության ժամանակ Եվրախորհրդարանը 370 ձայներով՝ 282-ի դեմ, հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը։ Նորացված Եվրահանձնաժողովը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ պաշտոնապես կսկսի իր աշխատանքը դեկտեմբերից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Եվրահանձնաժողովում ընդհանուր առմամբ կա 27 անդամ։ Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կլինի Եվրահանձնաժողովի փոխնախագահը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Նա այս պաշտոնում կփոխարինի Ջոզեֆ Բորելին։ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի պաշտոնում Օլիվեր Վարհեյին կփոխարինի Մարտա Կոսը։ Վարհեյը կմնա Հանձնաժողովում՝ որպես Առողջապահության և կենդանիների բարեկեցության հանձնակատար:
Եվրահանձնաժողովի փոխնախագահներից է ընտրվել «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» (ECR) խմբի անդամ Ռաֆայել Ֆիտոն։ Նա առաջին ծայրահեղ աջ քաղաքական գործիչն է, ով առանցքային պաշտոն է զբաղեցնում ԵՄ գործադիր համակարգում:
Անդրյուս Կուբիլիուսը ընտրվել է ԵՄ պաշտպանության հանձնակատար։ Իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում նա ծրագրում է Կայա Կալասի հետ միասին ներկայացնել անվտանգության և պաշտպանության ռազմավարական փաստաթուղթ։
Քվեարկությունից առաջ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Նրա խոսքով, 2024-2029 թվականներին հանձնաժողովի առաջնահերթությունը լինելու է եվրոպական անվտանգությունը, և նա կոչ է արել ԵՄ-ին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա։
«Եվրոպայի սահմաններին պատերազմ է մոլեգնում, և ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատելով՝ մենք պետք է պատրաստ լինենք այն ամենին, ինչ սպասվում է: Մենք գիտենք, որ որպես եվրոպացիներ, մենք շատ ավելին ունենք միասին անելու: Ընդամենը մեկ տվյալ՝ Ռուսաստանը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մինչև 9%-ը, Եվրոպան՝ միջինը 1,9%-ը։ Ինչ-որ բան այն չէ այս հարաբերակցության մեջ: Մեր պաշտպանական ծախսերը պետք է ավելանան։ Մեզ անհրաժեշտ է պաշտպանության միասնական շուկա, մենք պետք է ուժեղացնենք պաշտպանական արդյունաբերական բազան, մենք պետք է բարելավենք մեր ռազմական շարժունակությունը, մեզ պետք են ընդհանուր եվրոպական նախագծեր պաշտպանության ոլորտում։ Այդ իսկ պատճառով Անդրիուս Կուբիլիուսը կլինի պաշտպանության հարցերով առաջին եվրահանձնակատարը»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը ուշադրություն է հրավիրել Եվրամիության ընդլայնման վրա և այդ համատեքստում նշել Ուկրաինան և Մոլդովան։
«Եվրոպական երազանքը տարածվում է դեպի Արևմտյան Բալկաններ, Ուկրաինա, Մոլդովա և դրանից դուրս։
Մենք տեսել ենք ուկրաինացի ժողովրդի քաջությունը եվրոպական ճանապարհին։ Մենք տեսել ենք մոլդովացիների տոկունությունը՝ պաշտպանելու իրենց եվրոպական ապագան: Մենք տեսել ենք Արևմտյան Բալկանների հավատարմությունը բարեփոխումներին, աճին և միությանը միանալու նախապատրաստմանը: Միևնույն ժամանակ, մենք տեսանք, որ Ռուսաստանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ նրանց եվրոպական ապագային խանգարելու համար։ Բայց Եվրոպայի հավատարմությունը այս երկրների հանդեպ միշտ ավելի ուժեղ կլինի:
Անկասկած, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի Եվրամիության մաս։ Այնպես որ, մենք կկանգնենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի։ Մենք պատրաստվելու ենք մեզ անհրաժեշտ բարեփոխումներին և աջակցելու ենք այս երկրներին ամեն քայլափոխի` արժանիքների վրա հիմնված գործընթացի միջոցով, մինչև նրանք պատրաստ լինեն միանալու մեր միությանը: Մարտա Կոսն իր մեծ փորձով ճիշտ մարդն է այս աշխատանքի համար:
Ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ և հիմնարար ազատությունների հարգմամբ միավորված մայրցամաքի տեսլականը միշտ կսահմանի մեր աշխատանքը: Այս երկրների ժողովուրդներն արժանի են խաղաղության, առաջընթացի և բարգավաճման ապագայի: Մենք երաշխավորում ենք, որ այս ապագան կարող է լինել Եվրոպայում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կսկսեն դեկտեմբերի 1-ին՝ Եվրոպական խորհրդի կողմից պաշտոնապես նշանակվելուց հետո։
